Լա Ռոշ սյուր Յոն
From Wikipedia, the free encyclopedia
Լա Ռոշ սյուր Յոն (ֆր.՝ La Roche-sur-Yon, արտասանություն: . բառացի թարգմանած՝ նշանակում է «ժայռ Յոնի ափին»), քաղաք Ֆրանսիայի արևմտյան մասում՝ Պեյ դը լա Լուար (Լուարի երկիր) երկրամասում, որի կազմի մեջ մտնող Վանդեա դեպարտամենտի, ինչպես նաև իր անունով կոչված շրջանի ու կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է Յոն գետի զույգ ափերին, Նանտից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հարավ, Պուատիեից 165 կիլոմետր դեպի արևելք։ Զբաղեցնում է 87,52 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 55 147: Ունի երկաթուղային կայարան, որն սպասարկում է Նանտ-Սենտ և Տուր-Լը Սաբլ դ’Օլոն երկաթգծերին։ Քաղաքի հարավային մասով անցնում է А87 ավտոմայրուղին։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լա Ռոշ սյուր Յոն | |||
ֆր.՝ La Roche-sur-Yon[1] ֆր.՝ La Roche-sur-Yon ֆր.՝ Napoléon ֆր.՝ La Roche-sur-Yon ֆր.՝ Bourbon-Vendée ֆր.՝ Napoléon ֆր.՝ Bourbon-Vendée ֆր.՝ Napoléon ֆր.՝ Napoléon-Vendée | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Վանդե, Communauté de communes du Pays Yonnais? և arrondissement of la Roche-sur-Yon? | ||
Մակերես | 87,52 կմ² | ||
ԲԾՄ | 74 մետր | ||
Բնակչություն | ▼54 952 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 85000[3] | ||
Պաշտոնական կայք | larochesuryon.fr(ֆր.) | ||
| |||
Փակել
Լա Ռոշ սյուր Յոնի բնակիչներին անվանում են Yonnais[4]: