From Wikipedia, the free encyclopedia
Լավրենտի Արդազիանի (վրաց.՝ ლავრენტი არდაზიანი, 1815, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1 (13), 1870, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող։ Վրացական գրականության մեջ ռեալիստական ուղղության հիմնադիրներից մեկն է։
Լավրենտի Արդազիանի վրաց.՝ ლავრენტი პეტრეს ძე არდაზიანი | |
---|---|
Ծնվել է | 1815 |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 1 (13), 1870 |
Վախճանի վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | Քննադատական ռեալիզմ |
Lavrenti Ardaziani Վիքիպահեստում |
Գրիգորի Էրիթավիի և Դանիել Ճոնքաձեի հետ հող է նախապատրաստել վրացական գրականության մեջ քննադատական ռեալիզմի տարածման համար[1]։
Ծնվել է 1815 թվականին Թիֆլիսում (ներկայում՝ Թբիլիսի)։ Հայրը ստացել էր հոգևոր կրթություն և եղել է վանական։ 1823 թվականին Լավրենտի Արդազիանիին ուղարկել են Թիֆլիսի հոգևոր սեմինարիային կից ծխական դպրոց, որից հետո նա ընդունվել է հոգևոր սեմինարիա։ Ուսումն ավարտելուց հետո նա որպես գործավար աշխատել է Վրացա-Իմերեթական նահանգի կառավարչությունում, ապա եղել է գրագիր Թիֆլիսի գեներալ-նահանգապետի մոտ, իսկ այնուհետև եղել է մարզային դատարանի քարտուղար։ Միաժամանակ համագործակցել է «Ցիսկարի» ամսագրի հետ[2]։
Լավրենտի Արդազիանին հեղինակել է մի շարք հրապարակախոսական հոդվածներ, վրացերեն է թարգմանել Շեքսպիրի «Հալետ» ողբերգությունը։ Առավել հայտնի է նրա «Սողոմոն Իսակիչ Մեջղանուաշվիլի» (1861) վեպը, որի կենտրոնում ընչաքաղց առևտրականի կերպարն է։ «Ուղևորություն Թիֆլիսի մայթերով» (1862) գրքում ներկայացված է քաղաքի կյանքը, ցարական իշխանավորների ծաղրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ։ «Մորչիլի» («Հնազանդը», 1863) վեպում հեղինակը պատկերել է ազնվականների կյանքը։ Իր հոդվածներում Լավրենտի Արդազիանին պաշտպանել է նոր սերնդի առաջադեմ գաղափարները, հանդես է եկել հօգուտ ռեալիստական ուղղության զարգացման վրացական գրականության մեջ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.