From Wikipedia, the free encyclopedia
Լաչպլեսիս (լատիշ․՝ Lāčplēsis, բառացի` արջ ձևող), լատիշական հերոսական էպոս։ Ստեղծել է գրող, ժողովրդական ռոմանտիզմի ուղղության ներկայացուցիչ Անդրեյ Պումպուրը ժողովրդական պատումների հիման վրա։ 15-ամյա աշխատանքից հետո ստեղծագործությունը պատրաստ է եղել 1888 թվականին։
«Լաչպլեսիս» էպոսի գլխավոր հերոսի կերպարը, ով ազատում է երկիրը օտար նվաճողներից, խորհրդանշում է ժողովրդի մեծությունն ու հերոսականությունը։
Լատվիայում նոյեմբերի 11-ը հռչակված է Լաչպլեսիսի օր։ Այդ օրը այն հերոսների հիշատակի օրն է, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Լատվիայի ազատագրման համար։ 1919 թվականի այդ նույն օրը Ռիգայի վրա են հարձակվել ռուս սպա Պավել Բերմոնդտ-Ավալովի զորքերը։
Պումպուրի տեքստի մոտիվներով ստեղծվել են տարբեր ժանրերի մի շարք այլ ստեղծագործություններ ևս։ Դրանցից են Յան Ռայնիսի «Կրակ և գիշեր» դրաման (1905), «Լաչպլեսիս» ռոք օպերան (1988, լիբրետոյի հեղինակ` Մառա Զալիտե, երաժշտության հեղինակ` Զիգմար Լիեպինշ)։
Լատվիայում «Լաչպլեսիս» անունն են կրում լայն սպառման մի շարք ապրանքներ (օրինակ` գարեջուր)[1]։
Յուրմալա քաղաքում` Մայորի երկաթուղային կայարանի մոտ, տեղադրված է Լաչպլեսիսին նվիրված արձան, որ պատկերում է հերոսին վեր բարձրացրած թրով վիշապին սպանելիս։ Ի սկզբանե այն շատրվան է եղել. ջրի շիթը վիշապի երախից հոսել է հերոսի վահանի վրա, իսկ շուրջը նստած են եղել գորտեր, որոնցից ևս ջուր է հոսել հերոսի ոտքերի մոտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.