դանիացի նկարիչ (1853-1927) From Wikipedia, the free encyclopedia
Լաուրից Տուկսեն (դան․՝ Laurits Tuxen, դեկտեմբերի 9, 1853[1][2][3][…], Կոպենհագեն - նոյեմբերի 21, 1927[1][2][3][…], Կոպենհագեն), դանիացի նկարիչ և քանդակագործ, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր III պալատական նկարիչը, Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
Լաուրից Տուկսեն դան․՝ Laurits Tuxen | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1927[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և history painter |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Leaving the Table? և The Taking of Arkona in 1169, King Valdemar and Bishop Absalon? |
Աշակերտներ | Jens Adolf Jerichau?, Ենս Ֆերդինանդ Վիլլումսեն, Նիլս Վինդինգ Դորֆ, Niels Bjerre?, Harald Hansen?, Rasmus Christiansen?, Gad Frederik Clement?, Ida Schiøttz-Jensen?, Յոհան Ռոդե, Malthe Engelsted?, Axel Helsted?, Søren Lund?, Suzette Holten?, Էլիզա Կոնստանտին-Հանսեն, Martin Kaalund-Jørgensen?, Christian Clausen? և Christian Bonnesen? |
Պարգևներ | |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Skagen Painters? |
Հայր | Nicolai Elias Tuxen? |
Ամուսին | Charlotte Pauline Ursule de Baisieux? և Frederikke Treschow? |
Զավակներ | Yvonne Tuxen? և Nina Tuxen? |
Laurits Tuxen Վիքիպահեստում |
Նկարչություն է սովորել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ ուսանել է դանիական արվեստի դասականներից մեկի՝ Պեդեր Սևերին Կրոյերի հետ։ Ակադեմիայում ուսման ժամանակ նկարիչը իրեն դրսևորել է որպես շնորհալի աշակերտ։ 1870 թվականին առաջին անգամ այցելել է Սկագենում (հետագայում նա սերտորեն կապված է եղել Սկագենցի նկարիչների հետ), այնուհետև (1880-1890 թվականներին) շատ է ճանապարհորդել Եվրոպայում։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում նկարիչը նկարել է տարբեր թագավորական դեմքերի դիմանկարներ, օրինակ՝ Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի, Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհին։ Նկարել է նաև և ռուսական թագավորական ընտանիքի անդամներին։ 1880-ական թվականներին եղել է Կոպեհագենի Ազատ գեղարվեստի դպրոցի առաջին ղեկավար, այդ դպրոցը ստեղծել են նկարիչների մի խումբ, որոնք զայրացած են Գեղարվեստի թագավորական ակադեմիայի խիստ դասավանդումից։ Կնոջ՝ Ուրսլիի, մահից հետո՝ 1901 թվականին, երկրորդ անգամ ամուսնացել է նորվեգացի Ֆրեդերիկ Տրեշոյի հետ և բնակվել է նրա հետ Յուտլանդիայի հյուսիսում գտնվող Սկագեն քաղաքում՝ տեղի նկարիչների գաղութում։ Վերադառնալով Կոպենհագեն, նկարիչը ամառային օրերը անց է կացրել Սկագենում, որտեղ նրան գրավել է տեղի բնապատկերները, այգու ծաղիկները, նկարել է իր ընկերների և ընտանիքի անդամների դիմանկարները։ Նկարել է նաև կտավներ գեղանկարչության պատմական թեմաներով։ Թաղված է Կոպենհագենի արևմտյան գերեզմանոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.