Լանին ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
Լանին ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Lanín), ազգային պարկ, որը տեղակայված է Նեուկեն պրովինցիայում։ Ներառում է տարբեր տեսակի ծառեր, մասնավորապես հաճարենիներ և մերկասերմերից այնպիսի ծառեր, ինչպիսիք են լենգան, շքածառը ու մի քանի տեսակներ, որոնցից շատերն Արգենտինայում որևէ այլ վայրում չեն հայտնաբերվել։
Պարկն ընդգրկում է Լանին հրաբուխը, Ուեչուլակֆեն, Ալումինեն, Լակար լիճը և այլն։ Նրանց մեջ են բազմաթիվ գետեր ու վտակներ, որոնցում իրականցվում է սաղմոն և կարմրախայտ ձկնատեսակների որսը։ Պարկի կենդանական աշխարհը նման է հարավային մասում գտնվող Նաուել Ուապի ազգային պարկին։
Լակար լճի ափին գտնվող Սան Մարտին դե Լոս Անդեր քաղաքը ծառայում է պարկ այցելող զբոսաշրջիկներին, ինչպես նաև` Չապելկոյի մոտակայքում գտնվող լեռնադահուկային կենտրոնը՝ դահուկորդների համար։