![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Plenarsaal_des_Nieders%25C3%25A4chsischen_Landtages_in_Hannover.jpg/640px-Plenarsaal_des_Nieders%25C3%25A4chsischen_Landtages_in_Hannover.jpg&w=640&q=50)
Լանդտագ
From Wikipedia, the free encyclopedia
Լանդտագ[1] (Landtag գերմ.՝ land - երկիր և գերմ.՝ tag - ժողով[2]), երկրամասի խորհրդարան (պառլամենտ) Գերմանիայում և Ավստրիայում, ինչպես նաև Լիխտենշտայնի իշխանության խորհրդարանը։ Տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում լանդտագը տարբեր իմաստ, դեր ու նշանակություն է ունեցել.
- Դասային ներկայացուցչական մարմիններ միջնադարյան գերմանական պետություններում։
- Իշխանության տեղական մարմիններ գերմանական որոշ իշխանություններում՝ XVI–XVII դդ., XIX դ. սկզբից՝ տեղական հարցեր լուծող դասային ներկայացուցչական ժողովներ։
- Ներկայացուցչական մարմին Հյուսիս–Գերմանական միությունում մինչև 1871-ը։
- Ներկայացուցչական մարմիններ մի շարք պետություններում (Գերմանիայում երկրների բարձրագույն ներկայացուցչական մարմիններ, Բրեմեն և Համբուրգ քաղաքների մունիցիպալ մարմիններ ևն)։
- Ընտրովի ներկայացուցչական մարմին Լիվոնիայում՝ 1419–1516-ին, հետագայում ազնվականական ժողովներ՝ Կուռլանդիայում, Էստլանդիայում և Լիֆլանդիայում[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Plenarsaal_des_Nieders%C3%A4chsischen_Landtages_in_Hannover.jpg/640px-Plenarsaal_des_Nieders%C3%A4chsischen_Landtages_in_Hannover.jpg)