Լայնցի կենդանաբանական այգի
From Wikipedia, the free encyclopedia
Լայնցի կենդանաբանական այգի (գերմ.՝ Der Lainzer Tiergarten), քաղաքի իշխանությունների հովանու ներքո գտնվող արգելանոց՝ Վիեննայի հարավ - արևմուտքում։ Արգելանոցի մուտքը ազատ է բոլոր այցելուների համար։ «Կենդանաբանական այգի»-ն լայն իմաստով կենդանատեսակներով հարուստ, անտառածածկ տարածք է, որտեղ վերջիններս ազատության մեջ են գտնվում։ Արգելանոցը նաև Վիեննական անտառի բաղկացուցիչ մասն է։ Ընդհանուր տարածքը կազմում է 24,50 կմ², որի մոտավորապես 80%-ը անտառածածկ է։ Արգելանոցը ստեղծվել է 1561 թվականին որպես Ֆերդինանդ I-ի ընտանիքի որսատեղի և միայն սկսած 1919 թվականից է այցելուներ ընդունում։ Անվանումը գալիս է Լայնց տեղանունից, իսկ «Tiergarten» բառացի թարգմանաբար նշանակում է կենդանաբանական այգի, չնայած Լայնցի կեդանաբանական այգին այս բառի սովորական իմաստով չի ընկալվում։
Լայնցի կենդանաբանական այգի
գերմ.՝ Lainzer Tiergarten | |
---|---|
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք և Natura 2000 protected area? |
Երկիր | Ավստրիա |
Վարչատարածք | Վիեննա |
Հիմնվել է | 1561 թվական |
Մակերես | 24,50 կմ² |
ԲԾՄ | 304 մետր |
Այցելուներ | 500,000 |