Լամար Օդոմ
From Wikipedia, the free encyclopedia
Լամար Ջոզեֆ Օդոմ[1] (անգլ.՝ Lamar Joseph Odom, նոյեմբերի 6, 1979(1979-11-06)[2][3], Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող, NBA-ի երկակի չեմպիոն (2009, 2010)։
![]() Lamar Odom | |||||
Դիրքը | Հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | Լամար Ջոզեֆ Օդոմ Lamar Joseph Odom | ||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 6, 1979 (44 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Հասակ | 2,08 մ | ||||
Քաշ | 104 կգ | ||||
Դպրոց | Արքա Քրիստոս տարածքային դպրոց «Ռեդեմշըն» քրիստոնեական դպրոց Սենթ Թոմաս | ||||
համալսարան | Ռոդ Այլենդ (1998–1999) | ||||
Դրաֆթի տարի | 1999 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 4-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Կլիպերս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Մասնագիտական կարիերան սկսել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերսում», սակայն առավել նշմարելի հաջողությունների հասել է Լոս Անջելեսը ներկայացնող մեկ այլ՝ «Լեյքերս» ակումբի կազմում՝ 2009 և 2010 թվականներին դառնալով NBA չեմպիոն, իսկ 2011 թվականին հաղթելով տարվա պահեստայինի մրցանակը։
Համալսարանային առաջնություններում ներկայացրել է Ռոդ Այլենդի համալսարանի «Ռեմս» կոչվող ակումբը։ Ընտրվել է NBA-ի 1999 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ, «Կլիպերսի» կողմից։