![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Lakshmi_by_Raja_Ravi_Varma.jpg/640px-Lakshmi_by_Raja_Ravi_Varma.jpg&w=640&q=50)
Լակշմի
Հինդու հարստության, սիրո, բարգավաճման աստվածուհի, Վիշնուի կինը / From Wikipedia, the free encyclopedia
Լակշմի (սանսկրիտ՝ लक्ष्मी, Lakṣmī IAST - «երջանկություն»), Հինդուիզմում բարգավաճման, առատության, հարստության, բախտի և երջանկության աստվածուհին է[4]: Նա շնորհի, գեղեցկության և հմայքի մարմնացումն է։ Լակշմին Վիշնուի կինն է և մարմնավորում է նրա էներգիան։ Վայշնավներները կարծում են, որ Լակշմիին երկրպագելը կպաշտպանի իրենց աշխարհիկ բոլոր դժբախտություններից և աղքատությունից։ Լակշմին խոստացել է ամուսնուն, երեք աշխարհներում որտեղ էլ որ նա լինի, որ միշտ նրա կողքին է լինելու։ Երկրային կյանքում ամուսնացած է Ավատար Վամանայի (ինչպես Պադման կամ Կամալան[5]), Ռամի (ինչպես Սիտա) և Կրիշնայի (ինչպես Ռադխա, իսկ ավելի ուշ որպես Ռուկմինին)։ Լակշմին երբեմն անվանում են «Շրի» («բարեկեցություն», «երջանկություն» և «փառք»[6]), թեև վաղ վայշնավիզմում Շրին եղել է առանձին աստվածուհի, որի կերպարը հետագայում միաձուլվել է Լակշմիի հետ։
Լակշմի | |
---|---|
![]() | |
Տեսակ | Դևի, wealth deity? և love deity? |
Դիցաբանություն | հինդուիզմ և բուդդայականություն |
Սեռ | իգական |
Ամուսին | Վիշնու[1][2][3] |
![]() |
Պատկերագրության մեջ Լակշմին պատկերված է լոտոս ծաղկի վրա նստած կամ կանգնած։ Ունի սպիտակ կամ ոսկեգույն մաշկ և չորս ձեռքեր։ Դրանցից երկուսում պահում է լոտոսներ, իսկ մյուսներով ցույց է տալիս մուդրաներ (ձեռքի շարժումներ), որոնք օրհնում են երջանկություն և բարգավաճում։ Ավանդաբար Լակշմին պատկերվում է երկու երկնային փղերի ուղեկցությամբ, որոնց կոճղերից բխում են ջրի շատրվաններ (պատկերը կոչվում է «Գաջա-Լակշմի» կամ Լակշմի փղերով)[7]: Վիշնուի հետ միասին, Լակշմին պատկերված է երկու ձեռքերով, որոնցով նա մերսում է ամուսնու ոտքերը, կամ նստած է նրա գրկում կամ ամուսնու ոտքերի մոտ։ Երբ Վիշնուն պատկերվում է որպես Յագնա-պուրուշա (Yagna-purusha) կամ զոհաբերության աստված, Լակշմին պատկերվում է որպես Դակշինա (Dakshina)՝ զոհաբերության աստվածուհի։
Լակշմին հանդիսանում է կին աստվածություն, որի պաշտնում են ջայնիզմում[5]: Նախկինում Լակշմին բուդդայականության մեջ եղել է առատության և բարգավաճման աստվածուհին։ Տիբեթի, Նեպալի և Հարավարևելյան Ասիայի բուդդայական աղանդներում Լակշմիի փոխեն Վասուդհարա աստվածուհին է։
Սվաստիկայի խորհրդանիշը, քաղցր սնունդը, սիսեռը (ոլոռը) և ուրբաթ օրը, երբ աստվածուհուն պուջա են անում, այդ ամեն կապված է Լակշմիի հետ։ Հնդկական լույսերի փառատոնը, որը հայտնի է որպես Դիվալի կամ Դիպավալի, նշվում է հոկտեմբերին կամ նոյեմբերին և նվիրված է Լակշմիին։ Լակշմիի նվիրյալները աստվածուհուն սնունդ, փող, հագուստ և զարդեր են նվիրաբերում։ Կանայք տունը զարդարում են վառվող լամպերով Լակշմիի խորհրդանիշներով, տղամարդիկ խաղում են փողի համար, քանի որ Լակշմին բախտի աստվածուհին է[5]: Ժամանակակից հնդկական հասարակության մեջ սանսկրիտ «Շրի» խորհրդանիշն օգտագործվում է որպես բարենպաստ խորհրդանիշ շենքերի, գրքերի, ապրանքների և այլնի վրա։ «Շրի» պատվավոր նախածանցը ավելացվում է նշանավոր մարդկանց անուններին և օգտագործվում է նաև հարգալից դիմելու համար, օրինակ որպես՝ «պարոն»։