From Wikipedia, the free encyclopedia
Լալ Բահադուր Շաստրի (հինդի՝ लालबहादुर शास्त्री, հոկտեմբերի 2, 1904[1][2][3][…], Մուղալսարայ, Վարանասի, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 11, 1966[2][3][4][…], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), անկախ Հնդկաստանի երկրորդ վարչապետը։
Լալ Բահադուր Շաստրի | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Harish Chandra Postgraduate College? և Mahatma Gandhi Kashi Vidyapeeth? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 2, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Մուղալսարայ, Վարանասի, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հունվարի 11, 1966[2][3][4][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Թաղված | Ռաջ Գհատ |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Ամուսին | Lalita Shastri? |
Զավակներ | Suman Shastri?, Sunil Shastri? և Ashok Shastri? |
Պարգևներ | |
Լալ Բահադուրը ծնվել է Մուգհալասարայի քաղաքում (ներկայիս Ուտար Պրադեշ նահանգ)։ Մահաթմա Գանդիի պասիվ դիմադրության շարժմանը մասնակցելու նպատակով 1921 թվականին սկսել է սովորել Քաշիի ազգայնական մասնավոր համալսարանում։ Ավարտելուց հետո ստացել է «Շաստրի»՝ գիտնականի կոչում։ Ընդհանուր առմամբ, բանտարկված է եղել 9 տարի (մասնավորապես, 1940-1946 թվականներին «Սատյագրահա» շարժմանը մասնակցելու համար)։
Հնդկաստանի անկախության հռչակումից հետո դարձել է Ուտար Պրադեշի ներքին գործերի նախարարը։ 1951 թվականին նշանակվել է Լոկ Սաբհի գլխավոր քարտուղար, հետո՝ Ջավահառլալ Ներուի կառավարության երկաթուղիների նախարար։ Այդ պաշտոնից հեռացել է Թամիլ Նադու նահանգի Արյալուրի երկաթուղու աղետից հետո։ Հերթական ընտրություններից հետո՝ 1961 թվականին, նշանակվել է տրանսպորտի նախարար, հետո՝ Հնդկաստանի ներքին գործերի նախարար։
1964 թվականի մայիսի 27-ին Ներուն մահացել է, և Կոնգրեսի կուսակցությունում սկսվել է իշխանության համար պայքար։ Ներուի նման պահպանելով սոցիալիստական կողմնորոշումը` Շաստրին ներկայացվել է որպես ՀԱԿ ձախ թևի ներկայացուցիչ՝ վախենալով կենտրոնաջական Մորարջի Դեսայիի ուժեղացումից, և 1964 թվականի հունիսի 9-ին հաստատվել է վարչապետի պաշտոնում, չնայած այդ պաշտոնի համար պայքարում նախընտրելի թեկնածուն Դեսային էր։
Շաստրին փորձում էր խուսափել ներքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններից՝ միշտ փոխզիջումների գնալով։ Բայց նրա կառավարությունը չկարողացավ հաղթահարել տնտեսական ճգնաժամը և պարենի անբավարարության խնդիրը։
1965 թվականին սկսվել է երկրորդ հնդկա-պակիստանական պատերազմը։ Հիմնական մարտական գործողությունները տեղի են ունեցել Քաշմիրում և Փանջաբում։ Պակիստանը կարծում էր, որ հնդկական Քաշմիրում ապստամբություն կբարձրանա, բայց դա տեղի չի ունեցել։ Չնայած պակիստանցիներին հաջողվել է Փանջաբում առաջ գնալ մինչև հնդակական տարածքի խորքը` հնդկական զորքերը կարողացել են հաջողության հասնել Քաշմիրում, բացի այդ, հնդկական զորքը Լահորը հրետանակոծության է ենթարկել։
1965 թվականի վերջին հայտարարվել է զինադադար։ 1966 թվականի հունվարին Տաշքենդում սկսվել են հնդկա-պակիստանական բանակցություններ՝ ԽՍՀՄ-ի միջնորդությամբ։ 1966 թվականի հունվարի 10-ին ստորագրվել է Տաշքենդյան հռչակագիրը, որը վերջ է դրել պատերազմին։ Հաջորդ օրը Շաստրին մահացել է սրտի կաթվածից։
Վարչապետի պաշտոնում Շաստրին ծառայել է միջազգային հարթակում Հնդկաստանի ՀԱԿ-ի դիրքի ամրապնդման համար։
Շաստրին դարձել է Հնդկաստանի առաջին քաղաքացին, որը հետմահու արժանացել է Հնդկաստանի բարձրագույն պետական քաղաքացիական պարգևին՝ Բհարատ Ռատնային։ Նրա հիշատակին է նվիրված Դելիի «Վիջայ Գատ» հուշահամալիրը։ Տաշքենդում կանգնեցվել է Շաստրիի կիսնադրին, փողոցներից մեկը կոչվել է նրա անունով։
2005 թվականին Շաստրիի պատվին անվանվել է Վարանասի քաղաքի օդանավակայանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.