![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/Raja_Lala_Deen_Dayal.jpg/640px-Raja_Lala_Deen_Dayal.jpg&w=640&q=50)
Լալա Դին Դայալ
From Wikipedia, the free encyclopedia
Լալա Դին Դայալ (անգլ.՝ Lala Deen Dayal, հինդի՝ लाला दीन दयाल, 1844[1][2][3][…], Սարդհանա, Մերատ, Meerut Ստորաբաժանում, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 5, 1905(1905-07-05)[4], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5]), առավել ճանաչված է Ռաջա Դին Դայալ անունով[6]), 19-րդ դարավերջի Բրիտանական Հնդկաստանի լուսանկարիչ։ Արվեստագետի իր գործունեությունն սկսել է 1870-ական թվականների կեսերից, տարիների ընթացքում լուսանկարչատներ է բացել Ինդորեում, Մումբայում, Հայդարաբադում։ Դարձել է Հայդարաբադի վեցերորդ նիզամ Մահբուբ Ալի խան, Ասիֆ Ջահ VI-ի պալատական լուսանկարիչը։ Վերջինս նրան շնորհել է Ռաջա Բահադուր Մուսավիր Ջունգ Բահադուր տիտղոսը։ 1885 թվականին Ռաջա Դին Դայալը լուսանկարչի պաշտոնում աշխատանքի է ընդունվել Հնդկաստանի փոխարքայի պալատում[7]։
Լալա Դին Դայալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1844[1][2][3][…] |
Ծննդավայր | Սարդհանա, Մերատ, Meerut Ստորաբաժանում, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 5, 1905(1905-07-05)[4] |
Մահվան վայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ և architectural photographer |
Պարգևներ | |
Կայք | rajadeendayal.com |
![]() |
1897 թվականին Միացյալ Թագավորության Վիկտորյա թագուհին նրան արքայական երաշխավորագիր է շնորհել[8]։