հայ հիդրոէներգետիկ From Wikipedia, the free encyclopedia
Իվան Վասիլիի Եղիազարով (հունվարի 6, 1893[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 10, 1971[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային հիդրոէներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1922), ԽՍՀՄ ակադեմիկոս (1943)[3]։
Իվան Եղիազարով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1893[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունիսի 10, 1971[1][2] (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան և ՀԱՊՀ[1] |
Գործունեության ոլորտ | Էլեկտրաքիմիա |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան (1916) |
Կոչում | պրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[1][2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1935) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Պետերբուրգի Էլեկտրատեխնիկական ինստիտուտը (1916)։ 1922-1943 թվականներին եղել է նույն ինստիտուտի հիդրոէլեկտրական ուժային տեղակայանքների ամբիոնի պրոֆեսոր, 1943 թվականին Եղիազարովը 1951 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ջրային էներգիայի օգտագործման ամբիոնի վարիչ, 1943-1957 թվականներին՝ ԽՍՀՄ ջրաէներգետիկական ինստիտուտիի տնօրեն։ Ուսումնասիրությունները վերաբերում են հիդրոէներգետիկայի, հիդրավլիկական մոդելավորման, չհաստատված հոսանքների և ջրամբարուկների շարժման հարցերին[4]։ Մասնակցել է ԳՈԷԼՌՈ-ի հանձնաժողովի աշխատանքներին, Վոլխովի, Սվիրի ու Զորագետի ՀԷԿ-երի նախագծմանը։ Եղիազարովը եղել է հիդրավլիկ հետազոտությունների միջազգային ասոցիացիայի (ՀՀՄԱ) հիմնադիրներից և նրա պատվավոր անդամ, Թուլուզի ակադեմիայի (Ֆրանսիա) թղթակից անդամ, Բուդապեշտի համալսարանի պատվավոր դոկտոր։
ԽՍՀՄ-ի երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.