![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Iran_Israel_Locator_%2528without_West_Bank%2529.png/640px-Iran_Israel_Locator_%2528without_West_Bank%2529.png&w=640&q=50)
Իսրայելա-իրանյան հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելա-իրանյան հարաբերություններ, Իսրայելի և Իրանի հարաբերություններ։ 1940-ական թվականներից անցել են մի քանի փուլ.
- Իրանի հակազդեցությունը Պաղեստինի բաժանման նախագծի և Իսրայելին ՄԱԿ ընդունելու կապակցությամբ։
- Հարաբերությունների որոշակի բարելավում՝ ներառյալ Իսրայելի դեֆակտո ճանաչումը և տնտեսական ու ռազմական հարաբերությունների կարգավորումը շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք։
- «Սառը խաղաղություն» Իրանի իսլամական հեղափոխության առաջին տասնամյակում, որի ժամանակ խզվել են դիվանագիտական հարաբերությունները, և Իրանի ռազմատենչ հռետորաբանությունը Իսրայելի նկատմամբ ուղեկցվել է կուլիսների հետևում շփումներով և ընդհանուր թշնամու դեմ պայքարով՝ ի դեմս Բաասյան Իրաքի։
- Կոնֆլիկտի հետագա սրացում 1990 թվականից հետո, որը պայմանավորված է եղել համաշխարհային աշխարհա-քաղաքական իրավիճակով, իսլամական և արևմտյան աշխարհների խորացող հակասությամբ, Իսրայելի և արաբական հարևան երկրների խաղաղ գործընթացի սկսմամբ և Իրանի՝ միջուկային սեփական զենքն ունենալու մտադրության իրականացմամբ։
Բացի Իրանի և Իսրայելի անուղղակի հարաբերություններից՝ այդ երկու երկրների հարաբերություններն ամբողջանում են նաև նրանց ներքին ու արտաքին թշնամիների հարաբերություններով, որոնք օգտագործում է մյուս կողմը։ Իսրայելի համար դա իսլամիստական «Համաս» (Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին) և «Հեզբոլլահ» կազմակերպություններն են, Իրանի համար՝ սուննիական «Ջունդալա» և ձախռադիկալ «Իրանյան ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը»։