From Wikipedia, the free encyclopedia
Իստիեա (հուն․՝ Ιστιαία)[1][2], փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է Հիստիեա հնամյա քաղաքի տեղում։ Կառուցվել է ծովի մակարդակից 36 մ բարձրության վրա[3], Եվբեայի հյուսիսարևմտյան ափին, Տելետրիոյի ստորոտում, Քսիրիասի (Ξηριάς) աջ ափին, Խալկիդայից 67 կմ հյուսիս-արևմուտք, Լամիայից 62 կմ արևելք և Աթենքից 119 կմ հյուսիս-արևմուտք։ Հնում հայտնի է եղել որպես Կալանտ (Κάλλαντας)[4]։ Իստիեա-Էդիփսոս համայնքի (դիմա) վարչական կենտրոնն է՝ Կենտրոնական Հունաստանի ծայրամասի Եվբեա ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը 3609 մարդ է[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Իստիեա | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Istiaia-Aidipsos Municipality? և Commune of Istiea, Evia? | |
ԲԾՄ | 46 մետր | |
Բնակչություն | ▼4067 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 2226 | |
Փոստային դասիչ | 34200 | |
| ||
Քաղաքի հարավով անցնում է Խալկիդա-Էդիփսոս ազգային ճանապարհ 77-ը։
Հնագիտական գտածոների համաձայն՝ Հեստիեա[5] կամ Հիստիեա (հին հունարեն՝ Ἑστίαια) հնամյա քաղաքը գտնվել է Կատրո (Κάστρο) բլրի վրա։ Հոմերոսը «Նավերի ցուցակում» հիշատակել է որպես πολυστάφυλος՝ «խաղողով առատ»[6], հավանաբար Հերոդոտոսի և պտղաբեր հարթավայրերի պատճառով[7]։ Ըստ Ստրաբոնի՝ պերեբացիները (հուն․՝ Περραιβοί[8]) Հիստիեոտիդը գրավել են Եվբեայում, որը գտնվել է Հեստիեայի շրջանում և հիստիեացիներին բռնի ուժով հեռացրել Թեսալիա (նաև կոչվում է Հիստիեոտիդ)՝ Պերեբիա (հուն․՝ Περραιβία[9][10]): Աթենական ծովային միությունից դուրս գալուց հետո աթենացիները Պերիկլեսի առաջնորդությամբ ավերել են այն[11]։ Բնակիչները վտարվել են Մակեդոնիա և ստեղծել Օրեայի (Ὠρεός) կլերուխիան[12][13][14]։ Պելոպոնեսի պատերազմից հետո քաղաքը ղեկավարել են սպարտացի օլիգարխները։
Իստիեայի համայնքային միության մեջ են մտնում հինգ բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը 5522 մարդ է[2]։ Մակերեսը 45,531 կմ² է[3]։
Անվանում | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Այոս Եորգիոս | 389 |
Իստիեա | 4339 |
Կանատադիկա | 59 |
Նեա Սինասոս | 565 |
Նեոխորիոն | 170 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.