![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/Spanish_Presidential_Flag.svg/langhy-640px-Spanish_Presidential_Flag.svg.png&w=640&q=50)
Իսպանիայի վարչապետ
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի վարչապետ, պաշտոնապես Իսպանիայի կառավարության նախագահ (իսպ.՝ Presidente del Gobierno de España)[1] Իսպանիայի կառավարության ղեկավար։ Պաշտոնը ներկայիս կարգավիճակով հիմնադրվել է 1978 թվականի սահմանադրությամբ։
Արագ փաստեր Իսպանիայի Վարչապետ, Կառավարության ղեկավար, Նստավայր ...
Իսպանիայի Վարչապետ, Կառավարության ղեկավար
| |
---|---|
![]() Կառավարության դրոշը | |
Նստավայր | Պալասիո դե լա Մոնկլոա |
Պաշտոնավարման ժամկետ | Չորս տարի |
Կայք | www.lamoncloa.gob.es |
Փակել
Իսպանիայի միապետը ներկայացնում է թեկնածուին Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսին քվեարկության։ Գործնականում վարչապետը գրեթե միշտ ներկայացնում է Կոնգրեսի ամենամեծ խմբակցությունը։ Վարչապետը համարվում է Իսպանիայի գործադիր մարմնի ղեկավարը։
Ներկայիս վարչապետն է Պեդրո Սանչեսը Իսպանիայի Սոցյալիստական Աշխատավորների կուսակցությունից (ԻՍԱԿ) 2018 թվականի հունիսի մեկից, նախկին վարչապետ Մարիանո Ռախոյին անվստահություն հայտնելուց հետո։