Իսպանիայի երկրորդ հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի երկրորդ հանրապետույթուն, (իսպ.՝ Segunda República Española) հանրապետական ռեժիմ, որը գործել է Իսպանիայում 1931-ից մինչև 1939 թվականը, հաջորդել է Իսպանիայի թագավորությանը, տապալվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում։ 1931-ի սահմանադրությունը երկիրը հռչակեց հանրապետություն։ Իրագործվեց մասնակի ագրարային ռեֆորմ, սակայն ռեակցիոն ուժերը պահպանեցին իրենց քաղաքական և սոցիալական հզորությունը։ ժողովրդական մասսաները պահանջեցին հեղափոխության հետագա զարգացում։ Կոմունիստների բազմակի առաջարկություններից հետո սոցիալիստական կուսակցության ղեկավարները և բուրժուական հանրապետականները 1936-ի հունվարի 15-ին կոմունիստական կուսակցության հետ ժողովրդական ճակատի դաշինք կնքեցին։ Փետրվար 16-ին տեղի ունեցած ընտրություններում դեմոկրատական ուժերը համոզիչ հաղթանակ տարան։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Մադրիդ | ||||
Լեզու | Իսպաներեն | ||||
Ազգություն | Իսպանացի | ||||
Կրոն | Հռոմի կաթոլիկ եկեղեցի | ||||
Արժույթ | Իսպանական պեսետա | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | բազմակուսակցական պառլամենտական հանրապետություն | ||||
Պետության գլուխ | Նախագահ | ||||
Օրենսդրություն | Սահմանադրություն | ||||
Պատմություն | |||||
- Սահմանադրության ընդունում | 1931 | ||||
- Իսպանիայի քաղաքացիական պատերազմ | 1936 | ||||
- Հանրապետության անկում | 1939 |
Զգալիորեն աճեց ԻԿԿ-ի հեղինակությունը, որն իր շարքերում 1936-ին միավորում էր 100 հազար անդամ։ Սակայն բանակի պատասխանատու պաշտոններում դեռես մնում էին ռեակցիոն գեներալներ, որոնք, հենվելով Հիտլերի և Մուսոլինիի աջակցության վրա, հանրապետության դեմ դավադրություն էին նախապատրաստում։ Ռազմաֆաշիստական խռովությունն սկսվեց 1936-ի հուլիսի 17-ին, իսպանական Մարոկկոյում։ Բանակի մեծ մասը խռովարարների կողմն էր, որի գլուխ էր կանգնած գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն։ Հանրապետությունը պաշտպանելու համար ժողովուրդը ոտքի ելավ։
Խռովությունը հիմնականում ճնշվեց։ Բայց ֆրանկոյականներին օգնության եկան գերմանական և իտալական ֆաշիստները, որոնք Իսպանիա ուղարկեցին լավ զինված զորքեր ու ռազմ, տեխնիկա, իսկ Անգլիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները «չմիջամտելու» իրենց հանցավոր քաղաքականությամբ փաստորեն օգնեցին ագրեսորին։ Իսպանիան զրկվեց արտասահմանից ռազմամթերք ստանալու հնարավորությունից։ Քաղաքացիական պատերազմը վերածվեց ազգային հեղափոխական պատերազմի։ Ինտերնացիոնալ բրիգադի մարտիկները Բարսելոնի Փողոցներում (1936) Առաջին փուլում, մինչև 1937-ի գարունը, հանրապետականների ջանքերն ուղղված էին ժողովրդական բանակ ստեղծելու և մայրաքաղաքի պաշտպանությունը կազմակերպելու նպատակին։ 1936-ի սեպտ. 4-ին կազմավորվեց հանրապետական նոր կառավարություն՝ սոցիալիստների ղեկավար Ֆ. Լարգո Կարաւիերոյի գլխավորությամբ, որի մեջ մտան ժողովրդի ճակատի բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ կոմունիստները։ Հանրապետական Իսպանիան պաշտպանելու ելավ ողջ առաջադեմ մարդկությունը։