Իսպանիայի Սահմանադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիայի Թագավորության Սահմանադրություն (իսպ.՝ Constitución Española), Իսպանիայի ժողովրդավարական իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Այն ընդունվել է սահմանադրական հանրաքվեի արդյունքում և խորհրդանշում է իսպանացի ժողովրդի անցումը դեմոկրատիային[2]։ Ներկայումս կիրառվող սահմանադրությունն ընդունվել է 1978 թվականին և համարվում է իսպանական երկու լիակատար ժողովրդավարական Սահմանադրություններից մեկը (առաջինը եղել է 1931 թվականի սահմանադրությունը)[3]։ Խուան Կառլոս I Բուրբոնը Սահմանադրությունը հրապարակել է 1978 թվականի հոկտեմբերի 31-ին «Boletín Oficial del Estado»-ում (թարգմանաբար՝ «Իսպանիայի պաշտոնական կառավարական թերթ»)։ Սահմանադրությունը երկիրը ենթարկում է մի շարք քաղաքական, սոցիալական և պատմական փոփոխությունների, որի արդյունքում Իսպանիայի Թագավորությունը վերածվում է ֆրանկիստական վարչակարգի ժողովրդավարական կառավարմամբ իրավական պետության։
Իսպանիայի Սահմանադրություն | |
---|---|
Տեսակ | սահմանադրություն |
Երկիր | Իսպանիա |
Լեզու | իսպաներեն[1] |
Մասն է | Իսպանիայի անցումը ժողովրդավարության |
Ստորագրողներ | Խուան Կառլոս I Բուրբոն |
Իսպանիայի անցումը ժողովրդավարության բարդ գործընթաց է։ Դեմոկրատական Սահմանադրության ընդունումից հետո անգամ Իսպանիան չի հրաժարվում ֆրանկիստական վարչակարգից, փոխարենը՝ քայլ առ քայլ, աստիճանաբար վերափոխում է օրինական դաշտի հակադեմոկրատական կետերը։
Սահմանադրությունը արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։ Իսպանիայի Սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է իսպանական պետությունը։ 1․1 և 1․2 հոդվածները բովանդակված են հետևյալ կերպ[4]․
Թագավորական Իսպանիայի Սահմանադրությունը կազմված է տասը բաժիններից, ինչպես նաև լրացուցիչ ներածական, եզրափակիչ և միջանկյալ դրույթներից։ Առաջին բաժինը սահմանում է մարդու և անհատի հիմնարար իրավունքներն ու պարտականությունները, երկրորդ բաժինը՝ թագավորական իշխանության կարգավորումն ու միապետի սահմանադրաիրավական կարգավիճակը, երրորդ բաժինը՝ օրենսդիր մարմնի և կորտեսի գործունեությունը։ Հինգերորդ բաժինը ձևակերպում է Իսպանիայի կառավարության սահմանումն ու պետական կառավարման առանձնահատկությունները, վեցերորդ բաժինը՝ դատական իշխանության անձեռնմխելիությունը։ Սահմանադրության յոթերորդ բաժինը ձևավորում է ֆինանսատնտեսական համակարգը և հիմնական գաղափարն այն է, որ երկրի բոլոր հարստությունները ենթակա են ընդհանուր շահի և հասարակական նախաձեռնությանն ու սեփականության պաշտպանությանը։ Ութերորդ բաժինը ներկայացնում է պետության տարածքային սահմաններն ու տեղական ինքնակառավարումը, իններորգ գլուխը՝ սահմանադրական դատարանի գործունեությանն ու օրենքների սահմանադրականությանը։ Վերջին գլխում ամփոփված է Սահմանադրության ընդունումը, փոփոխումն ու հանրաքվեի անցկացումը, իսկ վերջում՝ եզրափակիչ և անցումային դրույթներ։