Իսիդորա Սեկուլիչ (սերբ.՝ Исидора Секулић, 16 փետրվարի, 1877, Մոշորին, (ներկայում՝ Վոևոդինա, Հարավային Բաչկայի շրջան) — 5 ապրիլի, 1958, Բելգրադ, (Հարավսլավիա)), հարավսլավացի սերբ գրող, էսսեիստ, թարգմանչուհի, գրաքննադատ։ Սերբիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի առաջին կին ակադեմիկոսը (1950)։ ХХ դարի առաջին կեսի ամենահայտնի սերբ կին գրողը։
Իսիդորա Սեկուլիչ սերբ.՝ Исидора Секулић | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1877[1] |
Ծննդավայր | Մոշորին, Բաչ-Բադրոգ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2] |
Վախճանվել է | ապրիլի 5, 1958[3][1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ և արվեստի քննադատ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Հարավսլավիայի Թագավորություն և ՀՍՖՀ |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Isidora Sekulić Վիքիպահեստում |
Իսիդորա Սոկուլիչը ծնվել է 1877 թվականի փետրվարի 16-ին Մոշորինում։ 1892 թվականին Բուդապեշտում ավարտել է ուսուցչական սեմինարիան, աշխատել է որպես ուսուցիչ։ 1922 թվականին Գերմանիայում ստացել է դոկտրի գիտական աստիճան։
Մի քանի անգամ ճանապարհորդել է Եվրոպայում, երկար ժամանակ ապրել է Անգլիայում, Ֆրանսիայում ու Նորվեգիայում։ Եղել է պոլիգլոտ. տիրապետել է մի քանի դասական, ինչպես նաև 9 ժամանակակից լեզուների։
1939 թվականի փետրվարից Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիայի թղթակից անդամ է։ 1950 թվականին դարձել է Սերբիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի առաջին կին ակադեմիկոսը։
Իսիդորա Սեկուլիչի անունն ընդգրկված է 100 ամենահայտնի սերբերի ցանկում[4]։
Իսիդորա Սեկուլիչը քնարական-ասոցիատիվ արձակի վարպետ է։ Նրա գրչին են պատկանում վեպեր, պատմվածքների ու էսսեների ժողովածուներ, ճամփորդական նոթեր, հուշեր։ Գրել է քննադատական հոդվածներ ու աշխատություններ երաժշտության, թատրոնի, արվեստի, ճարտարապետության, գրականության ու փիլիսոփայության վերաբերյալ։ Կատարել է հարվսլավական, ռուսական, անգլիական, գերմանական, ֆրանսիական, իտալական, նորվեգական ու այլ գրականությունների վերաբերող ուսումնասիրություններ։
Իսիդորա Սեկուլիչի ամենահայտնի գիրքն է՝ «Նամակներ Նորվեգիայից»։ Նրանում հեղինակը փորձել է ստեղծել եվրոպական փոքրիկ երկրի ու նրա բնակիչների կատարյալ կերպարներ՝ նրանց օժտելով այն հատկություններով, որոնք նա ձգտում է դաստիարակել իր հայրենակիցների մեջ։
- Сапутници (1913)
- Писма из Норвешке (1914)
- Из прошлости (1919)
- Ђакон Богородичине цркве (1919)
- Кроника паланачког гробља (1940)
- Записи (1941)
- Аналитички тренуци и теме, т. 1-3 (1941)
- Записи о моме народу (1948)
- Његошу књига дубоке оданости (1951)
- Говор и језик, културна смотра народа
Իսիդորա Սեկուլիչի անվամբ է կոչվում Սերբիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.