From Wikipedia, the free encyclopedia
«Իսթ Էնդի կախարդները» (անգլ.՝ Witches of East End), ամերիկյան հեռուստասերիալ, որի գլխավոր դերակատարներն են՝ Ջուլիա Օրմոնդը, Ջենա Դուանը, Ռեյչել Բոստոնը և Մադհեն Ամիքը, հիմնված է գրող Մելիսա դե լա Կրուզի համանուն վիպաշարի հիման վրա։
Իսթ Էնդի կախարդները | |
---|---|
Ժանր | հումորային դրամա, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Witches of East End? |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ջուլիա Օրմոնդ |
Երաժշտություն | Lisa Coleman? |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 23 |
Էկրաններին է | հոկտեմբերի 6, 2013-ից հոկտեմբերի 5, 2014-ը |
Հեռուստաալիք | Lifetime |
Դիստրիբյուտոր | 20th Television և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժեի կենտրոնում հզոր և անմահ կախարդուհի Ջոանա Բոշանն է[1] և նրա երկու հասուն դստրերը, որոնք մեծացել են չիմանալով, թե ովքեր են նրանք իրականում։ 2013 թվականի հունվարի 31-ին Lifetime հեռուստաալիքը պատվիրել է առաջին եթերաշրջանը՝ բաղկացած 10 էպիզոդից[2], իսկ նրա պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին[3]։ 2013 թվականի նոյեմբերի 22-ին, Lifetime-ը երկարացրել է այն երկրորդ եթերաշրջանով, որը հեռարձակվել է 2014 թվականի հուլիսի 6-ին[4]։ 2014 թվականի նոյեմբերի 4-ին ցածր վարկանիշի պատճառով հեռուստաալիքը փակել է հեռուստասերիալը, վերջում թողնելով որոշ անթույլատրելի քլիֆհենգերներ[5]։
Հեռուստասերիալը հանդիսանում է վիպաշարի ազատ էկրանավորումը։ Իրադարձությունների կենտրոնում Բոշանների ընտանիքն է՝ բարի հզոր կախարդների, որոնց գլխավորը անմահ Ջոաննան է։ Միայնակ մայրն ունի երկու հասուն աղջիկներ Ինգրիդը և Ֆրեյան, որոնք չգիտեն իրենց ուժերի մասին, քանի որ Ջոաննան չի ուզում, որ նրանք վաղ մահանան, ինչպես նրանց նախորդ կյանքերում։ Հիմնական փոփոխությունը այն է, որ Ինգրիդը և Ֆրեյան սկզբում չեն իմանում իրենց մոգական ունակությունների մասին[6]։ Սյուժեում ավելացվել է նաև լիովին նոր կերպար՝ Վենդին, որը Ջոաննայի համարձակ քույրն է և ուզում է, որ Ինգրիդը և Ֆրեյան իմանան իրենց ունակությունների մասին և շարունակեն իրենց ուղին[6]։
Որոշ քննադատաներ համեմատություն են կատարել շոուի, «Հմայվածները» և «Իսթվիկ» հեռուստասերիալների միջև, սակայն «Իսթ Էնդի կախարդները» հեռուստասերիալի հիմնական տարբերությունը հանդիսանում է պատմվածքի պատմության հաջորդականությունը, բացառությամբ այսպես կոչված «շաբաթվա հրեշ» մեթոդի, նաև կերպարների կյանքի ներկայացումը ժամանակի և տասնամյակների տարբեր ժամանակամիջոցներում[6]։
Lifetime կաբելային հեռուստաալիքը 2012 թվականին թույլատրել է նկարահանել Մելիսա դե լա Կրուզի բեսթսելլեր գրքերի վրա հիմնված համանուն հեռուստասերիալ[7]։ Մշակմամբ զբաղվել է Մեգի Ֆրիդմանը, որն զբաղեցրել է պիլոտային էպիզոդի գործադիր պրոդյուսերի և հեղինակի պաշտոնը։
Պիլոտային էպիզոդի նկարահանումներն անցկացվել են 2012 թվականին Ջորջիայի Մեյքոն և Հյուսիսային Կառոլինայի Ուիլմինգթոն քաղաքներում[8]։ 2013 թվականի հունվարի 31-ին հեռուստաալիքը հաստատեց պիլոտային էպիզոդը և թույլատրեց ամբողջ եթերաշրջանի արտադրությունը՝ բաղկացած 10 էպիզոդից, 2013 թվականին հեռարձակման համար[2][9][10]։ Դրանից հետո հայտարարվել է, որ նկարահանումներն անցկացվելու են Կանադայի Վանկուվեր քաղաքում, սկսած 2013 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 21-ը[11]։
2012 թվականի օգոստոսի 30-ին հայտարարվել է, որ «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջուլիա Օրմոնդը հեռուստասերիալում կկատարի գլխավոր դերը, իսկ հաջորդ ամսում Ջենա Դուանը և Ռեյչել Բոստոնը ստացել են Օրմոնդի երկու դստրերի դերերը[12][13]։ Հետո Պատրիկ Հոյզինգերն ստացել է գլխավոր տղամարդու դերը պիլոտային սերիայում՝ Դուանի ամուսնու[14], իսկ հետո Նիկոլաս Գոնսալեսը միացել է շոուին որպես ոստիկան և Բոստոնի կերպարի ընկեր[15]։ Հոկտեմբերին հայտարարվել է, որ դերասանուհիներ՝ Մադհեն Ամիքը և Գլեն Հիդլին կմիանան պիլոտային սերիային համապատասխանաբար կատարելով Վենդիի՝ Ջոաննայի քրոջ, և Պենելոպեյի՝ Դաշի մոր դերերը[16]։
Հեռուստասերիալի հետագա մշակման արդյունքում 2013 թվականի հունիսին Պատրիկ Հոյզինգերը, որը պիլոտային էպիզոդում կատարում էր տղամարդու գլխավոր դերը, հեռացվել է, քանի որ այդքան էլ չէր համապատասխան Դուանի ամուսնու կերպարին[17]։ Մի քանի շաբաթ անց նրան փոխարինել է Էրիկ Վինթերը[18]։ Նիկոլաս Գոնսալեսը նույնպես լքել է դերասանական կազմը, իսկ նրան փոխարինել է Ջեյսոն Ուինսթոն Ջորջը[19]։ Վերջապես Գլեն Հիդլին նույնպես լքում է հեռուստասերիալը, իսկ նրա փոխարեն գալիս է Վիրջինա Մեդսենը, բայց ոչ թե կանոնավոր, այլ պարբերական դերով[20]։
Երկրորդ եթերաշրջանում Քրիստիան Կուկը միացել է շոուին Ջոաննայի որդու՝ Ֆրեդերիկի դերով[21]։
Պիլոտային էպիզոդը հանրաճանաչ արձագանքներ է ստացել քննադառների կողմից։ The New York Times-ի խմբագիր Նիլ Զիլինջերն ասել է, որ «Իսթ Էնդի կախարդներն» իրենց հետ բերում են թարմ կատակերգական մոտիվներ կախարդանքի և կախարդների մասին հեռուստաշոուների ցանկում, ինչը 2013-2014 թվականների եթերաշրջանում հիմնականում ավելի մռայլ էր արտահայտվում[27]։ Դայան Ուերթսը Newsday հրատարակությունից գովել է պիլոտային էպիզոդը և նրա կոնցեպցիան, հիմնականում օճառային օպերա և թրիլեր, ֆանտաստիկ դրամա և ֆենտզի ժանրերի համադրությունը, նշելով սյուժեի տվյալները եթերաշրջանի հաջորդ մասի համար[28]։ Էլիսոն Քինը The Hollywood Reporter ամսագրից բարեպատեհորեն նշել է, որ «Իսթ Էնդի կախարդները» հեռուստադիտողներին չի ծանրաբեռնում առասպելաբանությամբ, ինչպես օրինակ «Քնկոտ հովիտ» հեռուստաերիալում, և ամեն ինչից վեր չի դասում սեքսը, ինչպես օրինակ՝ «Իրական արյուն» հեռուտասերիալում[29]։ Բացասական արձագանքներում քննադատվել է ռեժիսոր Մարկ Ուոթերսի կողմից նկարահանված պիլոտային էպիզոդի գործողության եղանակը[30], նաև օճառային օպերայի և թրիլլերի համադրությունը[31][32]։
Եթերաշրջան | Էպիզոդներ | Հեռարձակման պաշտոնական ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | |||
1 | 10 | 6 հոկտեմբերի, 2013 | 8 դեկտեմբերի, 2013 | |
2 | 13 | 6 հուլիսի, 2014 | 5 հոկտեմբերի, 2014 |
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրեմիերայի ամսաթիվը | ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն) | |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 1 | "Պիլոտային" "Pilot" | Մարկ Ուոթերս | Մեգի Ֆրիդման | 6 հոկտեմբերի, 2013 | 1,93[33] | |
Ջոանա Բոշանի երկու հասուն դուստրերը։ Ֆրեյան և Ինգրիդը չիմանալով այն մասին, որ իրենք հանդիսանում են կախարդների հաջորդ սերունդը, ապրում են Լոնգ Այլենդ քաղաքում։ Երբ կրտսեր քույրը՝ Ֆրեյան հայտնում է, որ նա նշանված է երիտասարդ և հարուստ ձեռնարկատերի հետ, Ֆրեյան և Ինգրիդը իմանում են, որ նրանք կախարդներ են։ Ավագ քույրը՝ Ինգրիդը գրադարանավար է, որն անձնական կյանքում չունի որևէ հաջողություն, միևնույն ժամանակ Ֆրեյան բարմեն է աշխատում և ամուսնանում է հարուստ փլեյբոյ՝ Դաշ Գարդիների հետ, սակայն միաժամանակ սիրավեպի մեջ է մտնում նրա խորհրդավոր և գեղեցիկ եղբոր՝ Կիլիանի հետ, ինչից հետո նրանց կյանքում սկսկվում են մի շարք տարօրինակ երևույթներ։ Պիլոտային էպիզոդում խորհրդավոր մարդագայլն ընդունում է Ջոաննայի կերպարը։ | |||||||
2 | 2 | "Մերլին Ֆենուիք, հանգչիր խաղաղությամբ" "Marilyn Fenwick, R.I.P." | Ջոնաթան Կապլան | Մեգի Ֆրիդման | 13 հոկտեմբերի, 2013 | 1,93[34] | |
Սերիայի սկզբում տեղի է ունենում Ջոաննա Բոշանի հարցաքննությունը։ Ֆրեյա Բոշանը դեռ նկարի մեջ է, որտեղ նրան պահում է նկարի մեջ եղած տղամարդը։ Ինգրիդ Բոշանը վերակենդանացնում է Վենդիին, ինչի համար Վենդին «քիչ է մնում նրան սպանի», քանի որ նա ինքնուրույն էլ կարող էր վերակենդանանալ։ Ֆրեյան փրկվում է այրվող նկարից (Տղամարդը ցանկանում էր նրան այրել Ֆրեյային ռեստորանում փակցված նկարի մեջ)։ Աղջիկները իմանում են իրենց անեծքի մասին, որ երբ նրանք մահանում են, ապա միանգամից վերածնվում են։ Ջոաննային փրկում է Հարիսոն Ուելսը, բայց դրա դիմաց Ջոաննան պետք է ոստիկանությանը վճարի շատ մեծ գրավ։ Նկարի մեջի տղամարդն ուժեղ այրվածքներ է ստանում, բայց փրկվում է, գնում է Ֆրեյայի մոտ և փորձում խեղդել նրան։ Բայց նրան դա չի հաջողվում, քանի որ գալիս են Վենդին, Ջոաննան և Ինգրիդը և փրկում են նրան։ Տղամարդը նորից հայտնվում է նկարում, բայց այս անգամ կախարդները նրան թաղում են։ | |||||||
3 | 3 | "Այսօր, ես կախարդ եմ" "Today I Am A Witch" | Ալան Արկուշ | Ջոշ Ռեյմս | 20 հոկտեմբերի, 2013 | 1,69[35] | |
Ինգրիդը պայքարում է վերակենդանացման կախարդանքի հետևանքների դեմ։ Ջոաննան փորձում է պարզել, թե ո՞վ է իր բազմաթիվ թշնամիներից ընդունել իր կերպարանքը։ Վենդին՝ Ինգրիդին և Ֆրեյային սովորեցնում է կախարդել։ Բարում Ֆրեյայի կողքին հայտնվում է նոր աշխատակից։ | |||||||
4 | 4 | "Մի քանի լավ թալիսմաններ" "A Few Good Talismen" | Ֆրեդ Գերբեր | Թուրի Մեյեր և Ալ Սեփթեյն | 27 հոկտեմբերի, 2013 | 1,83[36] | |
Հարիսոնը՝ Ջոաննայի անմահ իրավաբանը, պատրաստվում է սպանության գործին։ Վախենալով Ադամի կյանքի համար, Ինգրիդը վերանայում է նրա հետ իր հարաբերությունները։ Պենելոպան Ֆրեյայից օգնություն է խնդրում, որպեսզի վերջինս օգնի հարթեցնել Դաշի և Կիլիանի մեջ եղած տարաձայնությունները։ Վենդին հրապուրում է միջատաբանին, որպեսզի ստանա հատուկ բաղադրիչներ կախարդանքի համար։ | |||||||
5 | 5 | "Էլեկտրիկ պողոտա" "Electric Avenue" | Փոլ Հոլահան | Ռոն Միլբաուեր և Թերի Հյուզ Բերտոն | 3 նոյեմբերի, 2013 | 1,60[37] | |
Ինգրիդը տարօրինակ եղանակ է գտնում Ադամին սգալու համար։ Ջոաննան և Հարիսոնը իրենց ընկերական հարաբերությունները նոր փուլ են տանում։ Ֆրեյան հանդիպում է Դաշի նախկին հարսնացուին, որը վերադարձել էր, անավարտ գործը ավարտին հասցնելու համար։ | |||||||
6 | 6 | "Պոտենտիա Նոքտիս" "Potentia Noctis" | Ջոն Սքոթ | Մեգի Ֆրիդման | 10 նոյեմբերի, 2013 | 1,46[38] | |
Ֆրեյան բացահայտում է կատարում Ֆեյր Հեյվնում, իսկ այդ ժամանակ Ինգրիդը խորասուզվում է իր նախորդ կյանքերից մեկի հիշողություններում։ | |||||||
7 | 7 | "Չթաղվողը" "Unburied" | Դեյվիդ Սոլոմո | Ջոշ Ռեյմս | 17 նոյեմբերի, 2013 | 1,69[39] | |
Դիմափոխը ընդունում է ընտանիքի անդամներից մեկի կերպարանքը։ Ինգրիդն իր անցյալից հայտնաբերում է ցնցող փաստեր։ Իսթ Էնդ է ժամանաում մի հետախույզ՝ նոր գիրք գրեու նպատակով։ Վենդին թերթում է իր կյանքի հերթական էջը, փորձելով հարթեցնել Լեոյի հետ իրենց հարաբերությունները։ Ջոաննան տարոյի խաղաքարտերով գուշակություն է անում Ֆրեյայի համար։ | |||||||
8 | 8 | "Օձի աչքեր" "Snake Eyes" | Փիթեր Լետո | Թուրի Մեյեր և Ալ Սեփթեյն | 24 նոյեմբերի, 2013 | 1,58[40] | |
Վենդին և Ջոաննան վիճում են գաղտնիքի պատճառով, որը Ջոաննան թաքցրել էր հարյուրավոր տարիներով։ Դիմափոխը սպառնում է Ֆրեյային։ Ինգրիդը սկսում է կասկածել Մայքին ընկերության գաղտնի դրդապատճառներում։ | |||||||
9 | 9 | "Լիակատար ցամաքեցում" "A Parching Imbued" | Պատրիկ Նորիս | Ջոշ Ռեյմս | 1 դեկտեմբերի, 2013 | 1,40[41] | |
Խորհրդավոր պրոֆեսորը ինչ-որ կերպ կապված է Բոշանների ընտանիքի հետ դեռ վաղ ժամանակներից և փորձում է օգնել Ֆրեյային հետ բերել իր ուժերը։ Կիլիանը գտնում է իր ապագան Իսթ Էնդում։ Մայքը Ինգրիդին պատմում է հետաքրքիր վարկած։ Հարսանեկան իրարանցման մեջ Դաշը փորձում է պարզել թունելում տեղի ունեցածը։ | |||||||
10 | 10 | "Օ՜, սա ի՞նչ աշխարհ է" "Oh, What A World?!" | Ջոն Սքոթ | Մեգի Ֆրիդման | 15 դեկտեմբերի, 2013 | 1,74[42] | |
Հարսանիքի օրը, Ֆրեյան միաժամանակ նվեր է ստանում Դաշից և Կիլիանից։ Ջոաննան և Վենդին իմանում են, թե ով է թաքնված դիմափոխի դիմակի տակ։ Ինգրիդը Մայքի մասին իմանում է մի շարք անհավատալի փաստեր, իսկ վերջինս էլ իր հերթին ձեռնարկում է վտանգավոր քայլեր, որպեսզի իրականացնի իր ծրագրերը |
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրեմիերայի ամսաթիվը | ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|
11 | 1 | "Մոտեցող գազանը" "A Moveable Beast" | Մեգի Ֆրիդման | Ալան Արկուշ | 6 հուլիսի, 2014 | 1,12[43] |
12 | 2 | "Եվ ծագում է արևը" "The Son Also Rises" | Պատրիկ Նորիս | Ռիչարդ Հաթեմ | 13 հուլիսի, 2014 | 1,50[44] |
13 | 3 | "Ծերունին և բանալին" "The Old Man And the Key" | Մայքլ Նանկին | Թուրի Մեյեր և Ալ Սեփթեյն | 20 հուլիսի, 2014 | 1,31[45] |
14 | 4 | "Գրիմուար եղբայրներ" "The Brothers Grimoire" | Ռոն Անդերվուդ | Շելի Միլս և Դարին Գոլդբերգ | 27 հուլիսի, 2014 | 1,10[46] |
15 | 5 | "Բուգի ասպետներ" "Boogie Knights" | Դեբի Ալեն | Դեբրա Ջ. Ֆիշեր | 10 օգոստոսի, 2014 | 0,96[47] |
16 | 6 | "Երբ մանդրագորը սիրում է կնոջը" "When A Mandragora Loves A Woman" | Ջոզեֆ «Ջո» Դանթե կրտսեր | Ակելա Կուպեր | 17 օգոստոսի, 2014 | 1,15[48] |
17 | 7 | "Խավարի արվեստը" "Art Of Darkness" | Պատրիկ Նորիս | Յոլոնդա Ի. Լորենս | 24 օգոստոսի, 2014 | 1,02[49] |
18 | 8 | "Սեքս, սուտ և անվանական տորթ" "Sex, Lies, And Birthday Cake" | Գայ Նորման Բի | Մեգի Ֆրիդման, Ռիչարդ Հաթեմ, Սառա Տարկոֆ | 7 սեպտեմբերի, 2014 | 1,08[50] |
19 | 9 | "Բուրում է ինչպես օծանելիքները թագավորը" "Smells Like King Spirit" | Թիմ Էնդրյու | Թուրի Մեյեր և Ալ Սեփթեյն | 14 սեպտեմբերի, 2014 | 1,20[51] |
20 | 10 | "Բոշանների տան անկումը" "The Fall Of The House Of Beauchamp" | Միկ Հարիս | Շելի Միլս և Դարին Գոլդբերգ | 21 սեպտեմբերի, 2014 | 1,24[52] |
21 | 11 | "Պո, դու՛րս արի" "Poe Way Out" | Ջոզեֆ «Ջո» Դանթե կրտսեր | Դեբրա Ջ. Ֆիշեր | 28 սեպտեմբերի, 2014 | 0,88[53] |
22 | 12 | "Արկղիկ դեպի ապագա" "Box To The Future" | Էնդի Վոլք | Ռիչարդ Հաթեմ | 5 հոկտմբերի, 2014 | 1,14[54] |
23 | 13 | "Ում համար է հնչում կախարդական խոսքերը" "For Whom The Spell Tolls" | Ալան Արկուշ | Մեգի Ֆրիդման | 5 հոկտեմբերի, 2014 | 1,03[54] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.