From Wikipedia, the free encyclopedia
Իսթիքլյալ պողոտա (թուրքերեն՝ İstiklâl Caddesi), Ստամբուլի ամենահայտնի պողոտաներից մեկը, որը գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում` Բեյօղլու թաղամասում։ Այն սկսվում է Թաքսիմ հրապարակից և ձգվում է մինչև Ոսկեղջյուր։ Այն ունի մոտ 1,4 կիլոմետր երկարություն։ Իսթիքլյալ պողոտան ունի բումերանգի տեսք։ Պողոտայի վրա է գտնվում Գալաթասարայի վարժարանը։
Փողոցի պատմությունը սկսվում է XV դարից, երբ Իսթիքլյալ պողոտայի տեղանքում սկսեցին հայտնվել առաջին մուսուլմանական բնակավայրերը։ Այս ընթացքում արդեն կառուցվել էր Գալաթայի աշտարակը և շրջանում էին գտնվում Կ.Պոլսի դարպասները։ Մինչ այս, տեղանքում` բլրի վրա, եղել է փոքրիկ անտառ։ Հաջորդ դարասկզբին` Սուլեյման I-ի կառավարման օրոք Իսթիքլյալի տարածքում սկսեցին կառուցվել իսլամական շինություններ։ Այս տարածքը սկսեց մեծապես հետաքրքրել եվրոպացիներին, ովքեր սկսեցին այստեղ կառուցել իրենց տները, բացեցին արհեստանոցներ և խանութներ։ Աստիճանաբար փողոցը, որը այդ ժամանակ կրում էր Cadde-i Kebir (Գլխավոր պողոտա) անվանումը, դարձավ առևտրի և արհեստների կենտրոն։ 1628 թվականին ֆրանսիացի կաթոլիկները այս տեղանքում ստացան տարածք` եկեղեցի կառուցելու համար։ Հիմա այստեղ է գտնվում Սուրբ Լյուդովիկ Ֆրանսիացու տաճարը, որը հայտնի է որպես Բեյօղլուի առաջին լատինական եկեղեցի[1]։
XX դարի 50-ական թվականներին Բեյօղլուն սկսեց մեծապես բնակեցվել և վերակառուցվել, որը անմիջականորեն կապված էր բարեփոխումների հետ։ 1955 թվականի սեպտեմբերին Իստիկլյլալը եղել է ցույցերի կարևոր տեղամասերից մեկը[2]։
XXI դարում Իսթիքլյալը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից մեկը Ստամբուլում։ Պողոտայի վրա տեղակայված են մի շարք հանրահայտ հագուստի, զարդերի, աքսեսուարների բրենդների խանութներ, սրճարաններ, թուրքական և եվրոպական խոհանոցների մասնագիտացմամբ ռեստորաններ։ Պողոտայով ընթանում է հայտնի Ստամբուլի տրամվայը։ Մի շարք կառույցներ, որոնք տեղակայված են պողոտայի վրա, համարվում են ճարտարապետական գլուխգործոցներ։ Պողոտայի վրա են գտնվում նաև մի շարք երկրների հյուպատոսություններ` Ֆրանսիայի, Հունաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի։
Իսթիքլյալը համարվում է նաև ցույցերի և բողոքի ակցիաների անցկացման վայր։ Ամենահայտնին 2013 թվականի ցույցերն էին, որոնք այնուհետև Ստամբուլից անցավ նաև Թուրքիայի այլ քաղաքներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.