From Wikipedia, the free encyclopedia
Իջևանի գինու-կոնյակի գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Հիմնադրվել է 1951 թվականին։ Գտնվում է Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեում[1]։
Իջևանի գինու-կոնյակի գործարան | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1951 |
Վայր | Իջևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Արդյունաբերություն | գինեգործություն |
Կայք | ijevangroup.am |
Ժամանակակից խաղողագործությունը Տավուշի մարզում սկսվել է 1950-ական թվականներից։ Իջևանի գինու-կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին՝ Աղստև և Սպիտակ գետերի հովտում գտնվող ավելի քան 3000 հեկտար այգիներում աճող խաղողի մշակման համար։ Սկզբում գործարանն արտադրել է տարբեր տեսակի գինիներ, կոնյակներ, ինչպես նաև շամպայն։ Այդ ժամանակահատվածում գործարանը շշալցման գիծ չի ունեցել, հետևաբար շշալցման համար ամբողջ արտադրանքն ուղարկվել է Երևան։ Խորհրդային տարիներին Իջևանի գործարանի արտադրանքը իրացվել է ԽՍՀՄ տարբեր երկրներում։
Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը 1996 թվականին սեփականաշնորհվել է և դարձել փակ բաժնետիրական ընկերություն[2]։ Գործարանը համալրվել է ժամանակակից շշալցման գծով, կատարվել են հիմնանորոգման և ընդլայնման աշխատանքներ[3]։ Գործարանի արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Էստոնիա, Լատվիա, Կանադա, Լիտվա։
Ներկայումս գործարանն արտադրում է գինի, մրգային գինի, փրփրուն գինի, կոնյակ, մրգային օղի, ինչպես նաև հյութեր[4][5][6]։
Իջևանի գործարանի գինիների բազմազանությունը ներառում է կարմիր և սպիտակ, չոր, կիսաչոր և լիկյոր գինի Իջևան, Խաչքար, Իջևան տնական, Սարգոն, Իջևան Արենի, Իջևան մուսկատ, Իջևան սապերավի, Իջևան կագոր, Նազելի, Գայանե, Վազաշեն, Հաղարծին և Ընտրյալ Իջևան ապրանքանիշեր։ 1977 և 1982 թվականների բերքից արտադրում է նաև «Հին Իջևան» կարմիր և սպիտակ գինի։ Հաղարծինը Իջևանի գործարանի արտադրած կարմիր փրփրուն գինին է։ Ընկերությունն ունի մի շարք մրգային գինիներ, այդ թվում` նռան, մոշի, հոնի, սերկևիլի, վարդի և բալի։
Իջևանի արտադրած թափանցիկ սպիտակ մրգային օղին պատրաստվում է հոնից, ծիրանից, թթից և խաղողից։
Իջևանի գործարանի արտադրված հայկական կոնյակներից հայտնի են հիմնականում 40 տարեկան Աբգար թագավոր, 20, 25 և 30 տարեկան Նեմրութ, 22 տարեկան Իջևանի հատուկ թողարկում և 15 տարեկան Արքա։ Այլ նշանավոր կոնյակի ապրանքանիշերից են 3 և 5 տարեկան Իջևան, 3 և 5 տարեկան Իջևան պրեմիում, 5 և 10 տարեկան Իջևան ծիրան, 7 տարեկան Վանուհի և 10 տարեկան Հին Իջևան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.