![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Ischemic_colitis_-_high_mag.jpg/640px-Ischemic_colitis_-_high_mag.jpg&w=640&q=50)
Իշեմիկ կոլիտ
From Wikipedia, the free encyclopedia
Իշեմիկ կոլիտ, ախտաբանական վիճակ, որը հանգեցնում է հաստ աղու բորբոքման և վնասման` ոչ ադեկվատ արյունամատակարարման հետևանքով։ Ընդհանուր պոպուլյացիայում հազվադեպ է հանդիպում, հիմնականում հիվանդանում են տարեց մարդիկ, սակայն այն աղիների իշեմիայի առավել տարածված ձևն է[1][2][3]։ Արյունամատակարարման նվազման կարող են հանգեցնել համակարգային շրջանառության խանգարումները (հիպոտոնիա) կամ տեղային գործոնները, որոնցից է անոթների կծկումը և թրոմբոզը։ Շատ դեպքերում սպեցիֆիկ պատճառը չի հայտնաբերվում[4]։
Իշեմիկ կոլիտ | |
---|---|
![]() Իշեմիկ կոլիտին բնորոշ մանրադիտակային փոփոխությունները, ներկված է հեմատոքսիլին-էոզինով | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնային ցավ, լուծ, քաշի կորուստ, տենդ |
Վնասում է | Հաստ աղիք |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա |
Ախտորոշում | Էնդոսկոպիա, Համակարգչային շերտագրություն |
Բուժում | Դեղորայք, վիրահատություն |
Բարդություններ | Աղիների փտախտ, թափածակում |
![]() |
Իշեմիկ կոլիտ սովորաբար կասկածվում է կլինիկական նշանների, ֆիզիկալ քննության և լաբորատոր տվյալների հիման վրա, սակայն ախտորոշումը կարելի է հաստատել էնդոսկոպիայի միջոցով։ Իշեմիկ կոլիտը կարող է ունենալ տարբեր ծանրության աստիճաններ. որոշ հիվանդներ բուժվում և լիովին ապաքինվում են, մինչդեռ շատ ծանր իշեմիա ունեցող հիվանդների մոտ կարող է զարգանալ սեպսիս, որը կարող է հանգեցնել ծայրահեղ[5], նույնիսկ մահացու ելքի[6]։
Մեղմ և չափավոր արտահայատված իշեմիկ կոլիտով հիվանդների բուժումը ներառում է հեղուկներ, ցավազրկող դեղամիջոցներ և աղիների դատարկում` մինչև ախտանիշների վերանալը։ Խիստ արտահայտված իշեմիայի դեպքում, որը հանգեցնում է սեպսիսի, աղիների փտախտի կամ թափածակման` բուժումը իրականացնում են վիրաբուժական կամ վերակենդանացման բաժանմունքներում։ Շատ հիվանդներ ամբողջովին վերականգնվում են, երբեմն ծանր իշեմիայի պատճառով հիվանդների մոտ կարող է առաջանալ մի շարք բարդություններ, ինչպիսիք են ստենոզը[7] և հաստ աղու քրոնիկական բորբոքային հիվանդությունները[8]։