Ինքնասպանների ջոկատ (ֆիլմ, 2021)
ֆիլմ, 2021 / From Wikipedia, the free encyclopedia
«Ինքնասպանների ջոկատ» (անգլ.՝ The Suicide Squad), նաև հայտնի է որպես «Ինքնասպանների ջոկատ 2» (անգլ.՝ Suicide Squad 2), ներկայացվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics հրատարակչության միևնույն կոմիքսի վրա։ Ֆիլմը, որը թողարկվելու է Warner Bros. Pictures ընկերության կողմից և համարվում է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սիքվելը հանդիսանում է DC-ի ընդարձակ տիեզերքի 11-երորդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ջեյմս Գանն Է, իսկ դերասանական կազմում հանդես են գալիս Իդրիս Էլբան, Ջոն Սինան, Մարգո Ռոբին, Ջայ Քորթնին, Ջոել Քինամանը, Նեյթան Ֆիլիոնը, Մայքլ Ռուքերը, Պիտ Դևիդսոնը, Սթորմ Ռիդը, Թայկա Վայտիտին, Շոն Գանը, Դևիդ Դաստմալչյանը, Պիտեր Կապալդին և Վիոլա Դևիսը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Ինքնասպանների ջոկատ»-ը շարունակելու պլանները հայտնվել են դեռ ֆիլմի թողարկումից առաջ և հաստատվել են 2016 թվականի մարտին։ Թեև Դեյվիդ Էյերը սկզբնական շրջանում պետք է վերադառնար ռեժիսորական աթոռին, նա նախագծից դուրս էր մնացել 2016 թվականի դեկտեմբերին։ Warner Bros-ի կողմից դիտարկվել են մի քանի ռեժիսորներ, այդ թվում՝ Մել Գիբսոնին և Դանիել Էսպինոսին, նախքան 2017 թվականի սեպտեմբերին Գևին Օ’Քոնորի վարձելը։ Սակայն մեկ տարի անց Օ’Քոնորը լքել է նախագիծը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ 2018 թվականի հոկտեմբերին Ջեյմս Գանը, որին The Walt Disney Company-ն հեռացրել էր Marvel-ի «Գալակտիկայի պահապանները. մաս 3» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից։ Գանը ոգեշնչվել է 1980-ական թվականների «Ինքնասպանների ջոկատ»-ի մասին կոմիքսներով, ինչպես նաև որոշել է կենտրոնանալ նոր կերպարների վրա, քան շարունակել 2016 թվականի ֆիլմի պատմությունը։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի սեպտեմբերին՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։
ԱՄՆ-ում ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին։