Ինուիտների մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Ինուիտներ, բնիկ ժողովուրդներ, որոնք բնակվել են Ինուիտ Նունանգատում[1][2], այսինքն Հյուսիսարևմտյան տարածքների Ինուվիալուիտ և Հյուսիսային Կանադայի Նունավուտ բնակավայրերում, Քվեբեկի Նունավիկ և Լաբրադորի Նունատսիավուտ բնակավայրերում, ինչպես նաև Գրենլանդիայում։ Ինուիտների մշակույթ տերմինը հետևաբար վերաբերում է հենց այս տարածաշրջաններին, չնայած զուգահեռներ են տարվում ինուիտների և էսկիմոսների միջև։
Ինուիտներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||
135,991 |
|||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||
| |||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||
Գրենլանդերեն, Ինուկտիտուտ և այլ Ինուիտական լեզուներ, Դանիերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Ինուիուկ և այլ լեզուներ | |||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||
Քրիստոնեություն, Ինուիտական կրոն |
Ինուիտները ապրում են էքստրեմալ կլիմայական պայմաններում։ Նրանց գոյատևման հիմնական հմտություններն են որսորդությունը և կենդանիների համար թակարդներ լարելը։ Սիբիրի, Հյուսիսային Ամերիկայի և Գրենլանդիայի տունդրաներում և սառցադաշտերում երբեք հնարավոր չի եղել զարգացնել գյուղատնտեսությունը։ Հետևաբար, Ինուիտների մշակույթի և մշակութային պատմության առանցքը եղել է որսորդությունը։ Այսպիսով, ժամանակակից Ինուիտական բնակավայրերում, որոնք հիմնադրվել են միայն տասնամյակներ առաջ, կենսակերպն արտացոլում է հազարամյակների պատմություն ունեցող որսորդության մշակույթը, որը Ինուիտներին և նրանց նախնիներին թույլ է տվել հասնել մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկին՝ Արկտիկայում բնակության հաստատմանը։