From Wikipedia, the free encyclopedia
«Իմ դրախտը», (ռուս.՝ «Мой рай»), ռուս երգչուհի Մաքսիմի (Մարինա Մաքսիմովնա) երգը, որը թողարկվել է որպես իր երկրորդ համանուն ալբոմի առաջին պաշտոնական սինգլը։
«Իմ դրախտը» | ||||
---|---|---|---|---|
Մաքսիմի սինգլը | ||||
«Իմ դրախտը» ալբոմից | ||||
Թողարկված | հոկտեմբերի 2, 2007 | |||
Ֆորմատ | տեսահոլովակ | |||
Ձայնագրված | 2007 | |||
Տևողություն | 3 րոպե 32 վայրկյան | |||
Լեյբլ | Gala Records | |||
Պրոդյուսեր | Մարինա Մաքսիմովնա | |||
Մաքսիմի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգը դարձել է ալբոմի առաջին պաշտոնական սինգլը և չորրորդ սինգլը, ողջ կարիերայի ընթացքում, որը գրավել է ԱՊՀ երկրների ռադիո հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։
Առաջին ալբոմի հաջողությունից հետո Մաքսիմն ասել է, որ զգացել է երկրորդ ալբոմի սինդրոմ՝ վախենալով ձայնասկավառակի ձախողումից։ Նրա խոսքով՝ սկզբում շատ է մտածել երկրորդ ալբոմը կոմերցիոն տեսանկյունից հաջողակ դարձնելու մասին, բայց հետո սկսել է պարզապես գրել այն երաժշտությունը, որը նրան դուր է եկել. «Ես, ցավոք սրտի, պարզապես մարդ եմ։ Եվ եթե ինչ որ մեկն ասի, որ դա ընդհանրապես նշանակություն չունի, ես ոչ մի դեպքում նրան չեմ հավատա, քանի որ, ինչքան էլ որ ես հեռու լինեմ նման դեպքերից, դրանցից խուսափել չեմ կարող։ Առաջին ալբոմի հաջողությունից և հաջող վաճառքից հետո ես որոշեցի, որ պետք է շարունակել նույն տեմպով և ոչ մի դեպքում կանգ չառնել։ Բնականաբար, ուղեղն սկսում է շատ աշխատել, ի հայտ է գալիս ինչ որ կոմերցիոն ջիղ, աշխատանքային տրամադրություն… և, անկասկած, ես շատ մտահոգ էի այնքան ժամանակ, մինչև ընդհանրապես ամեն ինչ թողեցի և որոշցի, որ ինձ համար միևնույն է»[1]։ «Billboard» ժողովածուի ռուսական թողարկման մեջ նշվել է, որ այդ ժամանակահատվածում Մաքսիմը «չի ծախսել իր ուժերը մասնակցելով ժամանցային հաղորդումների և այլ հեռուստատեսային նախագծերի, փոխարենը, ամբողջովին կենտրոնացել է սկավառակի ստեղծման աշխատանքների վրա»[2]։
Երգչուհու խոսքերով, նա ինչ որ պահից սկսած դադարել է ուշադրություն դարձնել մարդկանց կարծիքներ վրա. «… ես հասկացա, որ մարդկանց ընկալումները տարբեր են և դրանցից անհնար է խուսափել, դու կարող ես անել նույնը, ինչ անում էիր նախկինում, և դա կարող է չգոհացնել մարդկանց երկրորդ անգամ։ Հետո ես պարզապես ինձ հավաքեցի և սկսեցի անել այն ինչ ես եմ ցանկանում՝ հաշվի չառնելով ոչ ոքի կարծիքը»[3]։
«Мой рай» երգը դարձել է նոր ալբոմի առաջին սինգլը։ Երգչուհու խոսքով կոմպոզիցիան գրվել է Սանկտ Պետերբուրգում։
«Мой рай» երգը փոփ-ռոք է, որը ձայնագրվել է 4/4 չափով։ Երգի տեքստն ու երաժշտությունը գրել է Մաքսիմը, նա նաև համարվում է երգի պրդյուսերը։ Երգը գրվել է Սանկտ Պետերբուրգում երգչուհու հյուրախաղերի ժամանակ[4]։ Երգի ձայնագրությանը մասնակցել են երգչուհու խմբի երաժիշտները, այդ պատճառով այն ձայնագրվել է կենդանի գործիքներով՝ դաշնամուր, բաս, կիթառ, հարվածային գործիքներ։ Բացի այդ, կոմպոզիցիան աչքի է ընկնում Անատոլի Սթելմաչենկի սոլո կատարմամբ (էլեկտրոկիթառի վրա)։ Երգը ձայնագրվել է ռե մինոր տոնայնությամբ։ Առաջաբանը, առաջին տունը և կրկներգերն ուղեկցվում են դաշնամուրային կատարմամբ, ընդ որում ակորդներով, որոնք նման են անձրևի կաթիլների[5]։
Երկրորդ տան մեջ դաշնամուրային ակորդներին ավելանում են բաս-կիթառն ու ռիթմ-սեկցիան։ Այնուհետև հնչում է սոլո-կիթառն ու վերջին կրկներգը կատարվում մոդուլյացված (մեկուկես տոն բարձր տոնայնության մեջ)։ Կրկներգը կառուցված է հետևյալ ակորդների հաջորդականությամբ՝ Dm — Gm7 — C7 — F — B♭ — Gm7 — A7 — Dm — A7 — Dm[5]:
Ըստ Մաքսիմի, երգը գրված է հայտնի մարդու հանդեպ սիրո մասին։ «VashDosug.ru» կայքին տրված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե ինչ է նշանակում «լավ է, որ նա չգիտի իմ մասին» երգի տողերը, նա պատասխանել է. «դա հայտնի մարդու մասին պատմություն է։ Բնականաբար, ես տարբեր դերասանների, երաժիշտների երկրպագու էի։ Սիրահարվում էի նրանց… Ես պարզապես շատ լավ գիտեմ այդ վիճակը՝ սիրահարվածություն անհասանելի կերպարին, որի մասին, ինչպես դու ես կարծում, ամեն ինչ գիտես»[6]։
Տեսահոլովակի նկարահանումների մասին հայտնի է դարձել 2007 թվականի հոկտեմբերի 1-ին։ «Showbiz.ru» կայքում ասվել է, որ հոլովակի մեջ լինելու են էմոցիոնալ էրոտիզմի և առեղծվածային տարրերեր[7]։ Նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 7-8 և ռեժիսորը եղել է Իրինա Միրոնովան, որը երգչուհու համար նկարահանել է նաև «Знаешь ли ты» և «Ветром стать» հոլովակները։ Օպերատորը Պավել Կապինոսն է, որը նախկինում աշխատել է «Մումիյ Տրոլլ» խմբի հոլովակների վրա։ Մաքսիմի ոճաբանը եղել է Ալեքսանդրա Բելոուսը։
Նկարահանումներն առաջին օրն անց են կացվել Спас на Крови տաճարի դիմաց։ Մաքսիմը հագել է հատուկ պարաններով ամրացված համազգեստ՝ թռիչքիձ տեսարանը նկարահանելու համար։ Նույնանման սարքավորումներ օգտագործվել են «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմի այն տեսարանում, որտեղ Աննա Կովալչուկը, որը մարմնավորում էր Մարգարիտային, թռչում էր ցախավելով։ Հետո տեղափոխվել են Գրիբոյեդովի ջրանցքի վրա գտնվող բնակարաններից մեկը։ Երկրորդ օրը նկարահանումները տեղի են ունեցել պետերբուրգյան ակումբներից մեկում, որտեղ ընթանում էր ռոք համերգ։ Այս տեսարաններում նկարահանվել են երաժիշտներ և երգիչներ[8]։
Առաջին անգամ թողարկվել է «Rambler.ru» կայքում 2007 թվականի նոյեմբերի 5-ին[9]։ Նոյեմբերի 10-ից հոլովակն սկսել են ցուցադրել երաժշտական ալիքներով։
2021 թվականի մայիսի դրությամբ երգչուհու յութուբյան պաշտոնական ալիքում հոլովակն ուներ շուրջ 15 միլիոն դիտում[10]։
Հոլովակն սկսում է Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում, որտեղ քամին քշում է աշնանային տերևները։ Այնուհետև սկսում է երաժշտությունը և ցուցադրվում է հավաքույթի կադրերը։ Երաժշտական խումբը սկսում է ելույթը, իսկ երգչուհին կանգնած է ամբոխի մեջ և նայում է կիթառահարին։ Այնուհետև Մաքսիմը հեռանում է հավաքույթից և միկրոֆոնը ձեռքում քայլում է քաղաքի փողոցներով։ Ցուցադրվում են նաև դրվագներ, որտեղ Մաքսիմը միայնակ կիթառ է նվագում։
Այնուհետև երգչուհին մոտենում է կամուրջին, որտեղից սկսում է բարձրանալ երկինք և եգել երկրորդ տունը։ Սոլո կատարման ընթացքում ցուցադրվում է սիրո տեսարան, որտեղ Մաքսիմը և կիթառահարը, որին նա նայում էր հոլովակի սկզբում, սավառնում են օդում։
Մաքսիմ սկսել է կատարել կոմպոզիցիան իր երկրորդ համերգային շրջագայության ժամանկ։
2007 թվականաին Մաքսիմը կատարել է երգը «Ты суперстар!» հեռուստատեսային ծրագրի եթերում[11]։
2008 թվականին երգը կատարվել է կենդանի նվագակցությամբ, լարային նվագախմբի ուղեկցությամբ, Muz-TV մրցանակաբաշխության ժամանակ[12]։
2009 թվականի նոյեմբերի 30-ին երգչուհին կատարել է կոմպոզիցիան Մոսկվայի Կարմիր հրապարակում հեռուստատեսային համերգի ժամանակ՝ նվիրված 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոյի շնորհանդեսին։ Կատարումն ուղեկցվել է գեղասահորդուհի Իրինա Սլուցկայայի ելույթով[13][14]
Ռոք կատարող Տատյանա Զիկինան ներկայացրել է քավեր տարբերակ, որը բավականին տարբերվում է բնօրինակից։ Երգը ստացվել է ավելի մռայլ և կոչվում է «Իմ դժոխք»[15]։ Տատյանան իր տարբերակը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Այս երգը նախատեսված էր ստեղծել որպես քավեր, միայն փոփոխված տեքստով։ Ես սիրում եմ Մաքսիմին… Իհարկե, այս տեսակի տեքստերին դժվար է լուրջ վերաբերվել և ես միտումնավոր փորձել եմ գրել այս երգի լուրջ և ցինիկ տարբերակը։ Սա կիթչ է, իհարկե»[16]։ 2008 թվականին «Սև Օբելիքս» «Արդա» և «Mechanical Poet» մելոդիկ մետալ խմբերի անդամները ձայնագրել են երգի քավեր տարբերակը հարդ ռոք ոճի մեջ[17]։
Երգը գլխավորել է ԱՊՀ երկրների ռադիոշքերթները և զբաղեցրել է առաջին հորիզոնականը 7 շաբաթ՝ դառնալով Մաքսիմի ամենահաջողակ ռադիոսինգլն այդ պահին[18]։ Երգը դարձել է Մաքսիմի ամենահաջող կոմպոզիցիաներից մեկը Ռուսաստանում՝ տարածվելով 1 միլիոն 200 հազար խմբաքանակով[19]։
Սինգլը հասել է 16-րդ հորիզոնականին լատվիական ռադիոշքերթում[20]։ 2008 թվականի սեպտեմբերյան հիթ-շքերթում երգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Բելառուսում և 3-րդ հորիզոնականը՝ Ուզբեկստանում[21]։ Այն զբաղեցրել է նաև European Hot 100-ի 56-րդ հորիզոնականը[22]։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Мой рай» | Մարինա Մաքսիովա | 3:32 |
2. | «Мой рай» (DJ Oleg-Off Remix) | Մարինա Մաքսիովա | 3:26 |
3. | «Мой рай» (Remix DJ Vini) | Մարինա Մաքսիովա | 3:30 |
Շաբաթական շքերթներ
|
Ամսական շքերթներ
|
Եռամսյա շքերթներ
|
Տարեկան շքերթներ
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.