From Wikipedia, the free encyclopedia
Իմրե Մադիչ (հունգ.՝ Madách Imre, հունվարի 21, 1823[1][2][3][…], Դոլնա Ստրեհովա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[3][4] - հոկտեմբերի 5, 1864[5][6], Դոլնա Ստրեհովա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[3][4][8]), հունգարացի պոետ, փիլիսոփա և դրամատուրգ։ «Մարդու ողբերգությունը» փիլիսոփայական չափածո դրամայի հեղինակը։ Հեղինակը խրախուսվել և խորհրդատվություն է ստացել Յանոշ Արանիի կողմից, ով 19-րդ դարի հունգարացի ամենահայտնի պոետներից էր։
Իմրե Մադիչ հունգ.՝ Madách Imre | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1823[1][2][3][…] |
Ծննդավայր | Դոլնա Ստրեհովա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[3][4] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1864[5][6] (41 տարեկան) |
Մահվան վայր | Դոլնա Ստրեհովա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[3][4] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1840) |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Էլիզաբեթ Ֆրաթեր |
Ծնողներ | մայր՝ Anna Majthényi? |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Resolution Party?[7] |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Aladár Madách? |
Imre Madách Վիքիպահեստում |
Ծնվել է Հունգարիայի Թագավորության Ալշոստրեգովա քաղաքում 1823 թվականին ազնվականների ընտանիքում։ 1837 թվականին սկսել է սովորել Պեշտայի համալսարանում[9]։ 1842 թվականին պաշտոնապես դարձել է իրավաբան։ 1850-ական թվականներին բանտարկվել է քաղաքական գործի համար, 1860 թվականին ընտրվել է հունգարական Սեյմի պատգամավոր։ 1840 թվականին ստեղծել է «Lantvirágok» քնարական ժողովածուն, ինչին հաջորդել են քնարական ստեղծագործությունների և քննադատական էտյուդների մի ամբողջ շարք, որոնցից նշանավոր են «A civilizátor» կատակերգությունը (1859) և «Jo nev es ereny», «Commodus», «Mária királynő» (1840—1855), «Csák végnapjai» (1843—1861), «Férfi és nő» (1843) դրամաները։ 1860 թվականին ավարտել է «Մարդկային ողբերգությունը» ստեղծագործության վրա աշխատանքները, որը հանդիսանում է իր լավագույն աշխատանքը։
«Մարդկային ողբերգությունը» նվիրված է մարդկության ճակատագրերի պատկերին, որ խորհրդանշվում է նախամարդկանցով՝ Ադամով և Եվայով։ Լյուցիֆերը, դժգոհ լինելով աշխարհի ստեղծումից և ցանկանալով Ադամի սրտի մեջ կյանքի հանդեպ վատատեսական անտարբերություն մտցնել, Ադամին մի երազ է ուղարկում, որից նա պետք է հասկանար, որ մարդկության ողջ պատմությունը ընդամենը դատարկություն է և հոգու տանջանք։ Բարձրանալով Լյուցիֆերի հետ աստղային տիրույթ և վախենալով անվերջությունից՝ Ադամը ընդունում է բարձրագույն իդեալիզմի դատարկությունը և տեսնելով սառչող երկրագնդի վրա մնացած վերջին մարդուն՝ էսկիմոսին, նա հասկանում է չոր մատերիալիզմի դատարկությունը։ Մա պատրաստվում է արթնանալ և սպանել ինքն իրեն, սակայն այն լուրը, որ Եվան պետք է մայրանա, նրա սիրտը լցնում է կենսախնդությամբ և հույսով, և նա դադարում է ապրել և կատարում է աստծո պատվերը։ Ողբերգությունն ավարտվում է Ադամի հետևյա բառերով՝ «կռվի՛ր և հավատա»։
Ստեղծագործության մեջ շատ են թևավոր խոսքերը և խորիմաստ մտքերը։ Այն համեմատվում է Գյոթեի «Ֆաուստի» հետ։
1883 թվականին առաջին անգամ ստեղծագործության հիման վրա թատրոն է բեմադրվել։ Այն դարձել է Հունգարիայի ամենահայտնի ներկայացումներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.