Իմհոթեպ
From Wikipedia, the free encyclopedia
Իմհոթեպ (jy-m-HTP «Խաղաղության մեջ»), Հին Թագավորության ժամանակաշրջանի հնագույն եգիպտական ճարտարապետ, 3-րդ դինաստիայի առաջին փարավոն (2630-2611 թթ.)՝ Ջոսերի, բարձրագույն պաշտոնյան։ Հելիոպոլիսում Ռաի ավագ քահանան։ Ջոսերի բուրգի շինարարը։ Առաջին անցումային շրջանից սկսած նա նաև համարվում էր բանաստեղծ և մտածող։
Հետագայում նա աստվածացված էր և համարվում էր, որպես բուժման աստված։ Իմհոթեպը համարվում է աշխարհի առաջին հայտնի ունիվերսալ մարդը, ճարտարապետը, ինժեներն և գիտնական, և երբեմն նաև առաջին բժիշկը (թեև միևնույն ժամանակ ապրում էին երկու այլ բժիշկներ՝ Մերիտ-Պտահ և Հեսի-Ռա)։