From Wikipedia, the free encyclopedia
Իման Մուհամեդ Աբդուլմաջիդ (արաբ․՝ ايمان محمد عبد المجيد, հուլիսի 25, 1955[2][3], Մոգադիշո, Սոմալի), ավելի հայտնի որպես Իման (պարսկերենով՝ հավատ), սոմալ–ամերիկացի նորաձևության մոդել, դերասանուհի, ձեռնարկատեր և բարեգործ։
Իման անգլ.՝ Iman | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25,1955 |
Ծննդավայր | Մոգադիշո, Սոմալի |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Սոմալի |
Ազգություն | սոմալացի, ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Նայրոբիի համալսարան |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի |
Աշխատավայր | ԱՄՆ |
Ամուսին | Դեյվիդ Բոուի (1992–ներկա) |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 2 |
Կայք | destinationiman.com |
Iman (model) Վիքիպահեստում |
Ծնվել է Մոգադիշոյում (Սոմալի)[4]։ Նրա հայրը՝ Մուհամեդը, եղել է դիվանագետ և Սաուդյան Արաբիայում Սոմալու նախկին դեսպան[5], իսկ մայրը՝ Մարիանը՝ գինեկոլոգ էր[6]։ Իմանն ունի երկու եղբայր՝ Էլիասն ու Ֆեիսալը, և երկու քույր՝ Իդիլն ու Նադիան[7]։
Սովորել է Եգիպտոսի ավագ դպրոցում, իսկ հետո տեղափոխվել Քենիա[5][8], որտեղ Նայրոբիի համալսարանում սովորել է քաղաքագիտություն[9]։
Իմանը մուսուլման է[10]։ Կարողանում է խոսել հինգ լեզուներով՝ սոմալերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն[11]։
Դեռ համալսարանում սովորելու ժամանակ նրան նկատել էր Փիթեր Բիըրդը, ով ամերիկացի լուսանկարիչ էր[5][12]։ Շուտով Իմանը տեղափոխվում է ԱՄՆ և սկսում իր մոդելային գործունեությունը։ Առաջին մոդելային աշխատանքը՝ 1976 թվականին, Վոգ ամսագրի համար էր։ Հայտնվելով հայտնի ամսագրերում, նա հաստատեց իր անունը սուպերմոդելների շարքում[5]։ Երկար պարանոցով, բարձրահասակությամբ, նուրբ դիմագծերով, թուխ մաշկով և յուրահատուկ արտասանությամբ նա հաջողություններ գտավ մոդելային աշխարհում[8][12][13]։
Նա եղել է բազում դիզայներների մուսան՝ Հալսթոնի, Ջիանի Վերսաչեի, Քելվին Քլայնի, Դոնա Կարանի և այլոց համար[8][12][13]։ Իվ Սեն Լորանը անվանել է Իմանին իր «երազանքների կնոջը»[14]։
Նա ստորագրել է պայմանագիր TESS Management մոդելային գործակալության հետ Լոնդոնում[15]։
1994 թվականին Իմանը ստեղծեց իր իսկ կոսմետիկայի գիծը, որը կենտրոնացած է կանանց համար դժվար ձեռք բերելի երանգների ստեղծման վրա։
Տարիներով փորձարկումներ անցկացնելով իր իսկ դեմքի վրա դիմահարդարների կողմից, նա ստեղծեց վերջնական կոսմետիկան և հենց ինքն էլ նկարահանվեց ապրանքանիշի գովազդի համար[8]։ 2010 թվականի հաշվարկներով Իման կոսմետիկան ձեռք է բերում 25 միլիոն դոլար ամեն տարի[8]։
2012 թվականին նա ստորագրեց պայմանագիր Այաան և Իդիլ Մոհալիմների հետ, ովքեր դիզայներներ են, որպեսի աշխատեն Iman Cosmetics–ի համար[16]։
2007 թվականին նա Home Shopping Network–ի գլխավոր գործադիր տնօրենի առաջարկով ստեղծեց հագուստի ձևավորման գիծ։ Ոգեշնչված իր մանկությամբ, նրա առաջին հավաքածուն ասեղնագործված կաֆտանից էր։ Այսօր նրա Global Chic հավաքածուն Home Shopping Network–ի ավելի քան 200 նորաձևության և աքսեսուարների բրենդներից չորս լավագույն վաճառվածներից մեկն է[8]։
Իմանը երկու անգամ հայտնվել է Miami Vice հեռուստասերիալում՝ 1985 և 1988 թվականներին, խաղալով Back in the World և Love At First Sight սերիաներում։ 1988 թվականին նա նաև հայտնվել է In the Heat of the Night հեռուստատեսությունում, որպես Մարի Բաբինոքս։
2000–ականներին երկու տարի նա հովանավորել և եղել է ժյուրիի անդամ Bravo հեռուստաալիքի Project Runway Canada նորաձևության շոուում։ 2010 թվականի նոյեմբերին նա և իր ընկեր–կոլեգա Իսահակ Միզրահին հովանավորեցին The Fashion Show շոուի երկրորդ սեզոնը[8][17]։
1979 թվականին հայտնվեց բրիտանական «Մարդկային գործոն» ֆիլմում, իսկ 1985 թվականին 7 Օսկարի արժանացած «Աֆրիկայից դուրս» ֆիլում՝ Ռոբերտ Ռեդֆորդի և Մերիլ Սթրիփի հետ միասին։ 1987 թվականին խաղաց Նինա Բեկայի դերը «Ելք չկա» ֆիլմում, Քևին Քոսթների հետ միասին։ Նույն տարում խաղացել է նաև Հեդիի դերը Մայքլ Քեյնի «Հանձնվել» կատակերգությունում։ 1991 թվականին խաղացել է այլմորորակայինի դեր՝ Մարթա անունով, «Աստղի անցուղի 4․ Չբացահայտված երկիրը» ֆիլմում։ Հայտնվել է նաև մի քանի կատարերգություններում՝ փոքրիկ դերերի տեսքով։
1999 թվականին հայտնվել է Quantic Dream կազմակերպության ստեղծած Omikron: The Nomad Soul վիդեո խաղում[18]։
Այժմ նա Keep a Child Alive ծրագրի, որը օգնում է ՄԻԱՎ–ով հիվանդ երեխաներին, և Children's Defense Fund երեխաների պաշտպանության ֆոնդի անդամ է[12]։ Նա նաև Save the Children հիմնադրամի անդամ է և զբաղվում է հիմնականում Արևելյան Աֆրիկայի երեխաներով[19]։ Ինչպես նաև նա Enough Project ծրագրի անդամ է[20][21]։
Իմանը գրել է երկու գիրք՝ «Ես Իմանն եմ» (2001) և «Գույնի գեղեցկությունը» (2005)։
Իր երկար մոդելային կարիերայի ընթացքում նա վաստակել է բազում մրցանակներ։ Դրանցից ամենանշանավորը 2010 թվականի հունիսի 7–ին ստացած «Նորաձևության իկոնա» մրցանակն է, որպես անձի, ում ինքնատիպ ոճը ունեցել է մեծ ազդեցություն նորաձևության աշխարհում՝ Council of Fashion Designers of America –ի կողմից։
Առաջին անգամ Իմանը ամուսնացել է 18 տարեկան հասակում մի սոմալացի երիտասարդի հետ։ Սակայն երկու տարի անց նրանք բաժանվեցին, քանի որ Իմանը ցանկանում էր մեկնել ԱՄՆ և սկսել իր մոդելային գործունեությունը[22]։ 1977 թվականին նա ամուսնացավ ամերիկացի բասկետբոլիստ Սպենսեր Հեյվուդի հետ։ Նրանք 1978 թվականին ունեցան աղջիկ՝ Զուլեկհային։ Սակայն 1987 թվականի փետրվարին նրանք ամուսնալուծվեցին։ 1992 թվականի ապրիլի 24–ին նա ամուսնացավ բրիտանացի ռոք երաժիշտ Դեյվիդ Բոուի հետ[23] և ունեցան աղջիկ՝ Ալեքսանդրա անունով, ծնված 2000 թվականի օգոստոսի 15–ին[24]։ Իմանը նաև Բոուիի նախորդ ամուսնության երեխայի խորթ մայրն է։ Նրանք երկուսն էլ կրում են Բոուի ազգանունը։ Նրանց հիմնական բնակավայրը Լոնդոնում և Մանհեթենում է[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.