Իթոն
From Wikipedia, the free encyclopedia
Իթոն (անգլ.՝ Eton. /ˈiːtən/ EE-tən), քաղաք Անգլիայում՝ Բերքշիր կոմսությունում, Թեմզա գետի ափին, Վինձոր քաղաքի դիմաց, որի հետ կապված է Վինձորյան կամրջով։ Համարվում է քաղաքացիական ծուխ, որի մեջ ներառվում է նաև Իթոն Ուիք գյուղը։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.692[1]: 1972 թվականին ընդունված տեղական կառավարման մասին օրենքի համաձայն՝ Բաքինգեմշիր պատմական կոմսության սահմաններում 1974 թվականից Բերքշիրի վարչական տարածքի մաս է կազմել[2]։ 1998 թվականից մտել է Վինձորի և Մեյդենհեդի թագավորական բորոյի (շրջանի) կազմի մեջ՝ որպես ունիտար միավոր։ Իթոնը առավելապես համբավվել է իր նշանավոր քոլեջով, որտեղ ուսանել են բազմաթիվ անվանի մարդիկ, նրանց թվում՝ արքյազններ Ուիլյամն ու Հարրին։
Բնակավայր | ||
---|---|---|
Իթոն | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Վինձոր և Մեյդենհեդ | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01753 | |
Փոստային դասիչ | SL4 | |
Պաշտոնական կայք | etontowncouncil.org.uk | |
| ||
Քաղաքի «Օլդ Իթոնիանս» ֆուտբոլային թիմը 19-րդ դարում երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։
Իթոնում է գործում կարապների փրկության նպատակով հիմնադրված բարեգործական հնագույն կազմակերպությունը, որն առաջին հերթին զբաղվում է Թեմզայի, նրա հովտի ու շրջակա տարածքների վիրավորված կան հիվանդացած կարապների բուժումը ապահովելու աշխատանքներով։ Այդ կազմակերպության հովանավորներն են Ջորջ Մայքլը և Մայքլ Փարքինսոնը։