![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Robert_I_and_Isabella_of_Mar.jpg/640px-Robert_I_and_Isabella_of_Mar.jpg&w=640&q=50)
Իզաբելլա Մառեցի
From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա Մառեցի (գործունեության տարիները՝ մոտ 1277 - դեկտեմբերի 12, 1296), Քարրիքի կոմս Ռոբերտ Բրյուս VII-ի առաջին կինը։ Իզաբելլան մահացել է նախքան իր ամուսնու՝ որպես Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ I թագադրվելը։ Նա և իր ամուսինը եղել են Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ II-ի տատն ու պապը։
Իզաբելլա Մառեցի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1277 |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1296 |
Գերեզման | Paisley Abbey |
Ամուսին | մոտ Ռոբերտ I |
Ծնողներ | հայր՝ Domhnall I, Earl of Mar?, մայր՝ Helen ferch Daffyd?[1] |
Երեխաներ | Մարջորի Բրյուս |
![]() |
Իզաբելլան եղել է Մառի կոմս Դոմնոլ I-ի (մահ․ 1297×1302) և Լիվելին Մեծի (մահ․ 1282) դուստր Էլենայի աղջիկը։ Իզաբելլայի հայրը Անանդեյլի կոմս Ռոբերտ Բրյուս V-ի (մահ․ 1295) համախոհն էր, մի մարդու, որը նկրտումներ ուներ Շոտլանդիայի գահի նկատմամբ։ Դոմնոլների ու Բրյուսների ընտանիքների միջև մտերիմ հարաբերությունների մասին վկայում են երկու ամուսնությունները։ Առաջին ամուսնությունը Իզաբելլայի ու Ռոբերտ Բրյուս V-ի թոռ, Քարրիքի կոմս Ռոբերտ Բրյուս VII-ի (մահ․ 1329) միջև էր, երկրորդը՝ Դոմնոլի որդու և հաջորդի՝ Գերթնայթի (մահ․ մոտ.1302) ու Ռոբերտ Բրյուս VII-ի քրոջ միջև[2]։
Ռոբերտ Բրյուս VII-ի ու Իզաբելլայի ամուսնությունը հավանաբար տեղի է ունեցել 1290-ական թվականներին[3]։ Այս միությունից ծնվել է միայն մեկ երեխա՝ Մարջորի անունով դուստրը (մահ․ 1316)[4] մոտավորապես 1296 թվականին[5]։
Իզաբելլայի մահից վեց տարի անց Ռոբերտ Բրյուս VII-ն ամուսնացել է իր երկրորդ կնոջ՝ Էլիզաբեթ դե Բուրգի հետ (մահ․ 1327)[4]։ Ռոբերտի ու Իզաբելլայի դուստր Մարջորին ամուսնացել է Շոտլանդիայի կառավարիչ Վալտեր Ստյուարտի հետ[5], և նրանց որդին ի վերջո իշխել է Շոտլանդիայում որպես թագավոր Ռոբերտ II (մահ. 1390).[6]