From Wikipedia, the free encyclopedia
Իդա Վիտալե (իսպ.՝ Ida Vitale,նոյեմբերի 2, 1923[2][1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1]), ուրուգվայցի բանաստեղծուհի, թարգմանիչ, ակնարկագիր և գրականագետ, «էսենցիալիստական» պոեզիայի ներկայացուցիչ և «45-րդ սերնդի» վերջին կենդանի ներկայացուցիչը Ուրուգվայի գրականության մեջ։ Նրա բանաստեղծությունները, որոնք հետևում են ամերիկյան բանաստեղծական ավանգարդի ավանդույթին, բնութագրվում են սիմվոլիզմի մեջ մարմնավորված և ուշադիր վերաբերմունքի և կոնցեպտուալ հստակ մարմնավորման միջև կապով[7]։ Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Սերվանտեսի մրցանակի (2018), որին արժանացել է «իր լեզվի համար, որն ամենաճանաչվածներից մեկն է իսպանախոս երկրներում»[8]։
Իդա Վիտալե իսպ.՝ Ida Vitale[1] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1923[2][1] (100 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1] |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, ուսուցչուհի, բանաստեղծուհի և թարգմանչուհի |
Ամուսին | Enrique Fierro? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Claudio Rama Vitale? |
Ida Vitale Վիքիպահեստում |
Իդա Վիտալեն Ուրուգվայում իտալացի էմիգրանտների չորրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Մեծացել է մի ընտանիքում, որն իր հայացքներով համարվում էր մշակութային և կոսմոպոլիտ։ 95 տարեկանում նա հիշում էր իր մանկությունից, որ ամեն օր տուն էին բերում չորս թերթ, որոնք ունեին մշակույթին նվիրված էջեր, որտեղ սովորաբար բանաստեղծություններ էին տպագրվում[9]։
Վիտալեն հումանիտար գիտություններ է ուսումնասիրել Ուրուգվայում, որից հետո դասախոս և լրագրող է աշխատել մի քանի թերթերում, մասնավորապես համագործակցել է «Marcha» շաբաթաթերթի հետ։ 1962-1964 թվականներին վարել է ուրուգվայական «Epoca» թերթի գրական բաժինը, ինչպես նաև եղել է «Clinamen» ամսագրի համատնօրեն և «Maldoror» ամսագրի ղեկավարության կազմում։ 1973 թվականին Ուրուգվայում բռնապետական ռեժիմի հաստատումից հետո Վիտալեն 1974 թվականին արտագաղթել է Մեքսիկա[9], որտեղ հանդիպել է Օկտավիո Պասին, որը մտցրել է Վիտալեին «Vuelta» ամսագրի խմբագրական խորհուրդ։ Վիտալեն մասնակցել է նաև «Uno Más Uno» թերթի ստեղծմանը և դասավանդել «El Colegio de México»-ում՝ Մեքսիկայի հումանիտար գիտությունների կարևորագույն կենտրոններից մեկում։ Մեքսիկայում իր կյանքի ընթացքում Վիտալեն գրքեր է թարգմանել «Fondo de Cultura Económica» հրատարակչական խմբի համար, հանդես է եկել դասախոսություններով և համագործակցել բազմաթիվ թերթերի հետ։ 1984 թվականին Իդա Վիտալեն վերադարձել է Ուրուգվայ, ղեկավարել է «Jaque» շաբաթաթերթի մշակույթի բաժինը, բայց երկու տարի անց կրկին արտագաղթել է, այս անգամ՝ ԱՄՆ[9]։ 1989 թվականին հաստատվել է Օստինում (Տեխաս նահանգ) իր երկրորդ ամուսնու՝ բանաստեղծ Էնրիկե Ֆիերոյի հետ, որը պարբերաբար մեկնում էր Ուրուգվայ։ 2010 թվականին Վիտալեն արժանացել է Ուրուգվայի Հանրապետական համալսարանի «honoris causa» աստիճանի։ 2016 թվականին ամուսնու մահից հետո Իդա Վիտալեն վերադարձել է Մոնտեվիդեո, որտեղ այժմ ապրում է[9]։
1950 թվականին ամուսնացել է գրականագետ Անխել Ռամայի հետ, ամուսնությունից ունեցել են դուստր՝ ճարտարապետ Ամպարո Ռամա Վիտալեն, և որդի՝ տնտեսագետ Կլաուդիո Ռամա Վիտալեն, համապատասխանաբար, 1951 և 1954 թվականներին։ Իդա Վիտալեի երկրորդ ամուսինը բանաստեղծ Էնրիկե Ֆիերոն էր (1941-2016)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.