From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Մատովիչ[3] (սլովակ.՝ Igor Matovič, մայիսի 11, 1973[2], Տրնավա, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), Սլովակիայի պետական գործիչ։ «Հասարակ մարդիկ» աջ պահպանողական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը։ Գործող փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը 2021 թվականի ապրիլի 1-ից[4]։ Նախկինում՝ Սլովակիայի վարչապետ (2020-2021), Ազգային խորհրդի պատգամավոր (2010-2020)։
Իգոր Մատովիչ | |
Կուսակցություն՝ | Slovakia? |
---|---|
Կրթություն՝ | Կոմենսկու անվան համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 11, 1973[2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Տրնավա, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Սլովակիա |
Կայք՝ | matovic.blog.sme.sk |
2010 թվականի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որին մասնակցել է «Ազատություն և համերաշխություն» (SaS) ցուցակով, առաջին անգամ ընտրվել է Ազգային խորհրդի պատգամավոր[5]։
Մատովիչի «Հասարակ մարդիկ» կուսակցությունը հաղթել է 2020 թվականի փետրվարի 29-ի խորհրդարանական ընտրություններում[6][7]։
2020 թվականի մարտի 21-ին Մատովիչը դարձավ վարչապետ։ 2021 թվականի մարտին կազմակերպվել էր ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի գաղտնի մատակարարումը Սլովակիա[8][9]։ Դա առաջացրեց կոալիցիոն ճգնաժամ, որի արդյունքում վարչապետ Մատովիչը հրաժարական տվեց, ինչը հանգեցրեց ամբողջ կառավարության հրաժարականին։ Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել ֆինանսների նախարար Էդուարդ Հեգերին, որի կառավարությունում Մատովիչը ստացել է փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը[4][10]։
2021 թվականի մարտի 3-ին Մատովիչը կատակով խոստացել է Ռուսաստանին փոխանցել Անդրկարպատյան Ուկրաինան՝ կովիդի դեմ պատվաստանյութի խմբաքանակի դիմաց։ Այդ կատակից հետո նա հստակեցրել է, որ սխալ կարծիք կա Ռուսաստանի հետ այս հարցում պայմանավորվածությունների անցանկալի լինելու մասին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Մատովիչից պաշտոնական ներողություն է պահանջել անհաջող կատակի համար[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.