հայկական ծագումով, լեհ բանաստեղծ թատերագիր և արձակագիր From Wikipedia, the free encyclopedia
Իգնացի Նիկորովիչ (լեհ.՝ Ignacy Nikorowicz, մարտի 10, 1866, Վիեննա, Ավստրիական կայսրություն - հուլիսի 1, 1951, Կրակով, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), հայկական ծագումով, լեհ բանաստեղծ թատերագիր և արձակագիր։
Իգնացի Նիկորովիչ | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1866 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 1, 1951 (85 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Ռակովիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | գրող |
Ծնողներ | հայր՝ Յուզեֆ Նիկորովիչ |
Ignacy Nikorowicz Վիքիպահեստում |
Յուզեֆ Նիկորովիչի որդին։
Իգնացի Նիկորովիչը իրավագիտություն և փիլիսոփայություն է ուսումնասիրել Լվովում, Կալկսբուրգում, Կրակովում, Վիեննայում և Փարիզում։ 1892 թվականից խմբագրել է «Շվիատ» թերթը։ 1894 թվականին հիմնել է «Զագլոբա» շաբաթաթերթը։ Գրել և բեմադրել է լեհերեն և գերմաներեն թատերախաղեր։ «Զանգակահարը» պատմվածքը (1916)[Ն 1] նվիրված է Հայոց Եղեռնին։ 1927 թվականին նշանակվել է Մարսելի լեհական հյուպատոս։ 1930 թվականին նրան շնորհվել է «Լվովի գրական մրցանակը»[1]։
Թաղված է Կրակովի Ռակովիցկի գերեզմանատանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.