From Wikipedia, the free encyclopedia
Իգնացի Դաշինսկի (լեհ.՝ Ignacy Ewaryst Daszyński, 26 հոկտեմբերի, 1866, Զբարաժ (ներկայում՝ Զբարաժի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինա) - 31 հոկտեմբերի, 1936, գյուղ Բիստրա (ներկայում՝ Սիլեզիայի վոևոդություն, Լեհաստան), լեհ քաղաքական և պետական գործիչ, հրապարակախոս։ Հանուն Լեհաստանի անկախության մղված պայքարի մարտիկ։
Իգնացի Դաշինսկի լեհ.՝ Ignacy Daszyński | |
Կուսակցություն՝ | Լեհական սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կրակովի համալսարան և Bartłomiej Nowodworski High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, լրագրող և պետական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 26, 1866[1][2][3] |
Ծննդավայր | Զբարաժ, Tarnopol District, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4] |
Վախճանի օր | հոկտեմբերի 31, 1936[5][4][2][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Բիստրա, Gmina Wilkowice, Bielsko County, Սիլեզիայի վոյեվոդություն |
Թաղված | Ռակովիցկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Ամուսին | Maria Daszyńska? և Cecylia Kempner? |
Զավակներ | Adam Próchnik? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Իգնացի Դաշինսկին ծնվել է 1866 թվականի հոկտեմբերի 26-ին Զբարաժ քաղաքում՝ Ֆերդինանդ և Կամիլա Դաշինսկիների ընտանիքում։ Իգնացի Դաշինսկին ունեցել է երեք եղբայր և մեկ քույր։ Նրա եղբայրնեերից Ֆելիքս Դաշինսկին (1863-1890), եղել է լրագրող և հասարակական ակտիվիստ, ով ամուսնացել է կանանց իրավունքների պաշտպան և սենատոր Զոֆիա Գոլինսկայի հետ[6]։
1872 թվականին Իգնացի Դաշինսկին դպրոց է ընդունվում հայրենի Զբարաժում, սակայն 1875 թվականին մահանում է նրա հայրը, և Իգնացի Դաշինսկին ընտանիքի հետ տեղափոխվում է Ստանիսլավիվ (ներկայում՝ Իվանո-Ֆրանկովսկ), որտեղ նա շարունակում է կրթությունը։
Իր ավագ եղբորը՝ Ֆելիքս Դաշինսկու Իգնացի Դաշինսկին դեռ վաղ տարիքից սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Իգնացի Դաշինսկին գրում է բանաստեղծ Մաուրիսի Գոսլավսկուն նվիրված բանաստեղծություն և դրա պատճենները ցրում բանաստեղծի շիրմի մոտ։ Ավստրիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, և Ֆելիքս Դաշինսկին ձերբակալվում է, իսկ Իգնացի Դաշինսկին ազատ է արձակվում մինչև դատավարությունը։ Հետագայում նրանք երկուսն էլ արդարացվում են, սակայն չեն դադարեցնում իշխանությունների դեմ ուղղված իրենց գործունեությունը։ 1882 թվականին Իգնացի Դաշինսկին հայրենասիրական թեմայով ելույթ է ունենում դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում, և նրան հեռացնում են դպրոցից։ Ընտանիքի ֆինանսական դրությունն ավելի է վատանում, և նրանք տեղափոխվում են Լվով։
Իգնացի Դաշինսկին եղել է Գալիցիայի Լեհական սոցիալ-դեմոկրատական կուսակցության (հետագայում՝ Լեհաստանի սոցիալիստական կուսակցություն) հիմնադիրներից մեկը։ Հետագայում դարձել է այդ կուսակցության առաջնորդը։
1897 և 1900 թվականներին Իգնացի Դաշինսկին եղել է ավստրիական պետական խորհրդի դեսպան (պատգամավոր)։ 1918 թվականի նոյեմբերին նա նա դարձել է Ժամանակավոր Ազգային կառավարության վարապետ։ Այդ կառավարությունը Լյուբլյանայում հռչկել է Լեհական ազգային Հանրապետությունը։ Ռազմական հեղաշրջումից հետո՝ 1926 թվականի մայիսին իշխանությունն անցել նրան, ինչից հետո Իգնացի Դաշինսկին սատարել է Լեհաստանի նախագահ Յուզեֆ Պիլսուդսկուն։
1929 թվականին Իգնացի Դաշինսկին անցել է Պիլսուդսկու կառավարության ընդդիմության կողմը և մասնակցում Լեհաստանի ձախ և կենտրոնամետ կուսակցությունների միության հիմնադրմանը։
1922-1927 թվականներին Իգնացի Դաշինսկին զբաղեցրել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Ժողովրդական Անսամբլեայի ստորին պալատի փոխմարշալկի պաշտոն, իսկ 1928-1930 թվականներին եղել է մարշալկ։
Իգնացի Դաշինսկին մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 31-ին Բիստրա գյուղում։ Թաղված է Կրակովի Ռակովիցկի գերեզմանատանը։
Իգնացի Դաշինսկին ստացել է Ռադոմի պատվավոր քաղաքացու կոչում։ Իր գրական-հրապարակախոսական գործունեության համար Իգնացի Դաշինսկին 1935 թվականին պարգևատրվել է Լեհաստանի գրականության ակադեմիայի «Ակադեմիական ոսկե դափնեպսակ» մրցանակով։
Իգնացի Դաշինսկին հեղինակ է մի շարք հոդվածների ու հրատարակությունների, որոնց թվին են պատկանում քաղաքականությանը, Լեհաստանի պետական կառուցվածքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններին նվիրված գրքեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.