Իբուպրոֆեն
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Իբուպրոֆեն, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) դասին պատկանող դեղամիջոց, որն ունի հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող հատկություններ[1]։ Դրանց են պատկանում ցավոտ դաշտանային շրջանները, միգրենը և ռևմատոիդ արթրիտը[1]։ Մարդկանց մոտավորապես 60 տոկոսը կիրառում է որևիցե ՈՍՀԲԴ (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց), և եթե այն իր ազդեցությունը չի դրսևորում, խորհուրդ է տրվում փոխարինել մեկ ուրիշով[2]։ Այն օգտագործվում է նաև վաղածին երեխաների մոտ բաց զարկերակային ծորանը փակելու համար[1]։ Այն կիրառվում է պերօռալ (բերանի միջով) կամ ներերակային[1]։ Սովորաբար ազդեցությունը հասունանում է 1 ժամվա ընթացքում[1]։
Ընդհանուր կողմնակի ազդեցություններին են պատկանում այրոցը և ցանը[1]։ Ի տարբերություն այլ ՈՍՀԲԴ-ների այն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ կարող է առաջացնել, ինչպիսիք են աղեստամոքսային արյունահոսությունը[2]։ Այն բարձրացնում է սրտային, երիկամային և լյարդի անբավարարության ռիսկը[1]։ Ի տարբերություն բարձր դեղաչափերի, ցածր դեղաչափերի դեպքում սրտամկանի ինֆարկտի վտանգ չի առաջանում[2]։ Իբուպրոֆենը կարող է հանգեցնել բրոնխային հեղձուկի (բրոնխիալ ասթմա), (հուն․՝ ἆσθμα ՝«ծանր շնչառություն, խեղդվում») սրման[2]։ Թեև պարզ չէ, թե արդյոք այն անվտանգ է վաղ հղիության[1] ընթացքում, բայց այն խորհուրդ չի տրվում կիրառել հղիության ընթացքում[3]։ Այլ ՈՍՀԲԴ-ների նման, այն կանխարգելում է պրոստագլանդինների արտադրությունը՝ ցիկլոօքսիգենազա ֆերմենտի ակտիվության նվազման հաշվին[1]։ Այլ ՈՍՀԲԴ-ների հետ համեմատած, իբուպրոֆենը ավելի թույլ ազդեցություն ունեցող ներկայացուցիչ է համարվում[2]։
Իբուպրոֆենը հայտնաբերվելլ է 1961 թվականին՝ Ստյուարտ Ադամսի և կողմից և շուկայահանվել որպես Բրուֆեն[4]։ Այն հայտնի է նաև այլ ապրանքանշանային անվանումներով , ինչպիսիք են` Ադվիլ և Մոտրին[1][5]։ Այն առաջին անգամ վաճառվեց 1969 թվականին Միացյալ Թագավորությունում և 1974 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում[1][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, համարվելով ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցը` առողջապահական համակարգում[6]։ Այն հասանելի է որպես ջեներիկ (վերարտադրված) պրեպարատ։ Զարգացող երկրներում մեկ դեղաչափի մեծածախ գինը կազմում է 0.01-ից մինչեւ 0.04 ԱՄՆ դոլար։ ԱՄՆ-ում մեկ դեղաչափի արժեքը մոտավորապես կազմում է 0.05 ԱՄՆ դոլար[1][1]։