From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Պոմպիդու (ֆր.՝ Georges Pompidou, հուլիսի 5, 1911[1][2][3][…], Մոնբուդիֆ[4][5] - ապրիլի 2, 1974[4][1][2][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետը 1962-1968 և նախագահը 1969-1974 թվականներին։
Ժորժ Պոմպիդու ֆր.՝ Georges Pompidou | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության, Նոր հանրապետության միություն և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք |
---|---|
Կրթություն՝ | Լյուդովիկոս Մեծի լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և lycée Pierre-de-Fermat? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնբուդիֆ[4][5] |
Վախճանի օր | ապրիլի 2, 1974[4][1][2][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Թաղված | Orvilliers |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Georges Jean Raymond Pompidou[5] |
Հայր | Léon Pompidou? |
Ամուսին | Կլոդ Պոմպիդու |
Զավակներ | Ալան Պոմպիդու |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1934 թվականին ստացել է Քաղաքագիտական գիտելիքների ազատ դպրոցի դիպլոմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ժամանակ հարել է Դիմադրության շարժմանը, Շառլ դը Գոլի մերձավոր գործակիցներից էր։
Գործուն մասնակցություն է ունեցել «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցության կազմակերպմանը։ 1958 թվականին նշանակվել է դը Գոլի կաբինետի գործերի կառավարիչ (տնօրեն), մասնակցել 1958 թվականի սահմանադրության մշակմանը։
1962–1968 թվականներին երկրի վարչապետն էր, իսկ 1969 թվականից՝ նախագահ։
Շարունակել է դը Գոլի արտաքին քաղաքական կուրսը՝ Ֆրանսիայի համար ապահովել անկախ գործողություններ միջազգային ասպարեզում՝ պահպանելով դաշնակցային հարաբերությունները արևմտյան պետությունների հետ, ինչպես նաև զարգացրել հարաբերությունները ԽՍՀՄ–ի և սոցիալիստական ճամբարի մյուս երկրների հետ։
Եղել է ԽՍՀՄ–ում։ Ստորագրել է խորհրդա–ֆրանսիական արձանագրություն միջազգային կարևոր հարցերի շուրջ խորհրդակցելու վերաբերյալ (1970, Մոսկվա), «ԽՍՀՄ–ի ու Ֆրանսիայի միջև համագործակցության սկզբունքներ»-ը (1971, Փարիզ) և քաղաքական այլ փաստաթղթեր։
Հեղինակ է ֆրանսիական գրականության պատմության վերաբերյալ աշխատությունների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.