From Wikipedia, the free encyclopedia
ժորժ Կլեմանսո (ֆր.՝ Georges Clemenceau, սեպտեմբերի 28, 1841[3][1][4][…], Մուլերոն էն Պարեդ - նոյեմբերի 24, 1929[3][5][1][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1918)։ Կրթությամբ՝ բժիշկ։
Ժորժ Կլեմանսո ֆր.՝ Georges Clemenceau[1] | |
Կուսակցություն՝ | Ռադիկալ կուսակցություն և Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, բժիշկ, սցենարիստ և վիպասան |
Դավանանք | բողոքականություն[2], աթեիզմ և դեիզմ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1841[3][1][4][…] |
Ծննդավայր | Մուլերոն էն Պարեդ |
Վախճանի օր | նոյեմբերի 24, 1929[3][5][1][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Թաղված | Mouchamps |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Georges Benjamin Clemenceau |
Հայր | Պոլ Բենջամեն Կլեմանսո |
Մայր | Emma Gautreau? |
Ամուսին | Mary Plummer?[6] |
Զավակներ | Միշել Կլեմանսո[1] և Madeleine Clemenceau-Jacquemaire? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1880-ական թվականներին եղել է ռադիկալ կուսակցության պարագլուխը։ Պառլամենտում խիստ և եռանդոտ ելույթների համար ստացել է «վագր» մականունը։ 1906-1909 թվականներին եղել է Նախարարների խորհուրդի նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի ժամանակ վարել է ազգայնամոլ և ռազմատենչ պրոպագանդա[փա՞ստ]։ 1917 թվականին, անցնելով կառավարության գլուխ և միաժամանակ լինելով ռազմական նախարար, Կլեմանսոն կազմակերպել է հակախորհրդային դիմադրություն և աջակցել սպիտակգվարդիականներին։ 1919-1920 թվականներին եղել է Փարիզի հաշտության կոնֆերանսի նախագահ և Վերսալյան հաշտության պայմանագրի հեղինակներից։
1920 թվականին, պարտվելով նախագահական ընտրությունների ժամանակ, հեռացել է քաղաքական ասպարեզից։