From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե (ֆր.՝ Joseph-Michel Montgolfier), օգոստոսի 26, 1740[1][2][3][…], Դավազիե - հունիսի 26, 1810[1][3][4][…], Balaruc-les-Bains), առաջին օդապարիկը ստեղծած Մոնգոլֆիե եղբայրներից ավագը։
Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե ֆր.՝ Joseph-Michel Montgolfier | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1740[1][2][3][…] Դավազիե |
Մահացել է | հունիսի 26, 1810[1][3][4][…] (69 տարեկան) Balaruc-les-Bains |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գործարանատեր և գյուտարար |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Société d'encouragement pour l'industrie nationale? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Պարգևներ | |
Հայր | Pierre Montgolfier? |
Մայր | Anne Duret? |
Joseph-Michel Montgolfier Վիքիպահեստում |
Ընտանիքում 16 երեխաներից եղել է տասներկուերորդը։ Կրտսեր եղբոր՝ Ժակ-Էտյենի (1745—1799) հետ իրեն նվիրել է մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսումնասիրմանը։ Նրա հետ մեկտեղ էլ ստանձնել է հոր ՝ Անոնեում գտնվող թղթի ֆաբրիկայի կառավարումը։ 1783 թվականին նրանք պատրաստեցին առաջին օդապարիկը, որը օդ բարձրացավ տաքացված օդի շնորհիվ (հետագայում այդ տիպի օդապարիկները նրանց անունով կոչվեցին մոնգոլֆիեր)։
1784 թվականին Ժոզեֆ-Միշելը հայտնագործեց անկարգելը (ռուս.՝ парашют), 1794 թվականին ՝ ճախրելու համար նախատեսված հատուկ սարք։ 1796 թվականին Պիեր Ամի Ֆրանսուա Արգանտի հետ միասին ստեղծեց ջրաբաշխական եղանակով աշխատող խոյահարող սարք։ Ի դեպ, 1797 թվականին փարիզցի օդագնացներից մեկը՝ Անդրե-Ժակ Գարներենը, համարձակվեց փորձարկել Մոնգոլֆիեի պատրաստած անկարգելը։ Փորձարկումը հաջողությամբ պսակվեց, և նա դարձավ աշխարհի առաջին պարաշյուտիստը։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում Ժոզեֆ-Միշելը մեկնեց Փարիզ, դարձավ Արվեստների և արհեստների թանգարանի վարիչ և արվեստների և արհեստների խորհրդակցական բյուրոյի անդամ։ Նա մասնակցել է նաև Ազգային արդյունաբերության զարգացումը խրախուսող ընկերության հիմնադրման աշխատանքներին։
1807 թվականին Մոնգոլֆիեն պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով, որը նրան հանձնել է անձամբ Նապոլեոն Բոնապարտը։
Եղել է մասոն, 1784 թվականից ՝ Ֆրանսիայի Մեծ արևելքի «Ինը քույրեր» օթյակի անդամ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.