From Wikipedia, the free encyclopedia
Ժաումե Կոլյետ Սերրա (կատ.՝ Jaume Collet-Serra, մարտի 23, 1974[1], Սան Ասիսկլո դե Վալյալտա, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա[2]), կատալոնական ծագմամբ ամերիկացի կինոռեժիսոր։
Ժաումե Կոլյետ Սերրա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 23, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սան Ասիսկլո դե Վալյալտա, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
IMDb։ | ID 1429471 |
jaumecolletserra.com |
Ծնվել է կատալոնական Սան Ասիսկլո դե Վալյալտա քաղաքում։
18 տարեկան հասակից ապրել է Հոլիվուդում, իսկ կինեմատոգրաֆիական կրթություն ստացել է Լոս Անջելեսում։ 1996 թվականին ուսումն ավարտելուց հետո սկսել է նկարահանել երաժշտական տեսահոլովակներ և հեռուստատեսային գովազդներ այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են PlayStation-ը, Budweiser-ը և Verizon-ը[3]։
2005 թվականին պրոդյուսեր Ջոյել Սիլվերի օգնությամբ նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Մոմե արձանների տուն», որը հանդիսանում է 1953 թվականի համանուն ֆիլմի ռեմեյքը։
Քոլեթ-Սերրան բնակվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Արևմտյան Հոլիվուդ Հիլզ թաղամասում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.