ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժան Օնորե Ֆրագոնար (ֆր.՝ Jean-Honoré Fragonard, ապրիլի 5, 1732[1][2][3][…], Գրաս[4][5] - օգոստոսի 22, 1806[6][7][8][…], former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գեղանկարիչ։
Ժան Օնորե Ֆրագոնար ֆր.՝ Jean-Honoré Fragonard | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1732[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրաս[4][5] |
Վախճանվել է | օգոստոսի 22, 1806[6][7][8][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ֆրանսիայի թագավորություն |
Կրթություն | École royale des élèves protégés?, Հռոմի ֆրանսիական ակադեմիա և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող, գծագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | ռոկոկկո[4] |
Ժանր | դիմապատկեր[9] և բնանկար[9] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ճոճանակը, Սողնակ և Երիտասարդ ընթերցող |
Ուսուցիչ | Ժան Բատիստ Շարդեն և Ֆրանսուա Բուշե |
Աշակերտներ | Ժան Բատիստ Լը Բրյուն |
Պարգևներ | |
Ամուսին | Marie-Anne Fragonard?[10] |
Զավակներ | Alexandre-Évariste Fragonard?[10] |
Ազգականներ | Honoré Fragonard? |
Jean-Honoré Fragonard Վիքիպահեստում |
Սովորել է Ժան Բատիստ Շարդենի և Ֆրանսուա Բուշեեի մոտ։ 1756–1761 թվականներին, 1773–74 թվականներին ստեղծագործել է Իտալիայում։
Շարունակելով Բուշեի արվեստի ավանդույթները, երբեմն տուրք տալով ռոկոկո ոճին, Ֆրագոնարը միաժամանակ, հասել է առօրյա (նաև ժող․) կյանքի քնարական տեսարանների, մարդկային ինտիմ զգացմունքների, բնության բանաստեղծականության վերարտադրման։ Կոլորիտի թարմությամբ ու նուրբ դեկորատիվությամբ, նկարելակերպի թեթևությամբ, սահուն կոմպոզիցիոն ռիթմերով աչքի ընկնող Ֆրագոնարի ստեղծագործությունները լի են զգայականությամբ, կյանքի հաճույքի պոեզիայով («Ճոճքի երջանիկ պատահականությունները», 1766, Ուոլլես հավաքածու, Լոնդոն, «Լողացող կանայք», 1775, Լուվր, Փարիզ), ներթափանցված են կերպարների սեթևեթ տվայտանքների նկատմամբ հազիվ նկատելի ծաղրով («Գողունի համբույր», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) կամ հերոսների ճակատագրի հանդեպ անկեղծ, որոշ չափով սենտիմենտալ համակրանքով («Աղքատ ընտանիք», Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Լուսաստվերի նրբին էֆեկտները բնորոշ են նրա բազմաթիվ գծանկարներին և օֆորտներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.