ֆրանսիացի արվեստագետներ From Wikipedia, the free encyclopedia
Ժան Օգյուստ Բարր (ֆր.՝ Jean-Auguste Barre, սեպտեմբերի 25, 1811[1][2][3][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ, Ֆրանսիա[4][5] - փետրվարի 4, 1896[6], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի քանդակագործ։
Ժան Օգյուստ Բարր ֆր.՝ Jean-Auguste Barre | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Մահացել է | փետրվարի 4, 1896[6] (84 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Armand Jean du Plessis de Richelieu? և André Le Nôtre? |
Մասնագիտություն | քանդակագործ, մեդալագործ, դիզայներ և վիզուալ արտիստ |
Ծնողներ | հայր՝ Jacques-Jean Barre? |
Զբաղեցրած պաշտոններ | Chief Engraver of the Paris Mint? |
Պարգևներ և մրցանակներ | |
Jean-Auguste Barre Վիքիպահեստում |
ժան Օգյուստ Բարրը Բարր ազգանունով փորագրիչների տոհմի ներկայացուցիչ էր։ Հայրը` Ժակ Բարրը և նրա երկու որդիները` Դեզիրե Ալբեր Բարրը և ժան Օկյուստ Բարրը, հերթով եղել են Փարիզի դրամահատարանի գխավոր փորագրիչները։ Ժան Օգյուստ Բարրը 1842-1855 Ֆրանսիայի դրամահատարանի գլխավոր փորագրիչ Ժան Ժակ Բարրի ավագ որդին է։
Մինչև 1826 թվականը իր հոր աշակերտն է եղել, այնուհետև սովորել է քանդակագործ Ժան Պիեռ Կորտոյի մոտ։ Գերազանցությամբ ավարտել է Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցը։ 1831-1886 թվականներին մասնակցել է Ֆրանսիայի Սալոնի ցուցահանդեսներին, սկզբում` որպես մեդալագործ։ Հոր դիրքը նրան թույլ է տվել Կայսերական ընտանիքից և դրա շրջապատից ստանալ քանդակների կոմպոզիցիաների պատվերներ։
Նա ստեղծել է շատ քիչ թվով մեդաներ, սակայն փոխարենը ստորագրության մեջ ավեացրել է իր անունը։ 1852 թվականին նա ստացել է Պատվո Լեգեոնի ասպետի կոչում։
Ժան Օգյուստ Բարրն առաջին քանդակագործներից մեկն է, որ ստեղծել է իր այնպիսի հայտնի ժանակակակիցների բրոնզե արձանիկներ, ինչպիսիք են Նապոլեոն Երրորդը, Վիկտորյա թագուհին, պարուհի Մարիա Տալյոնին, որին նա հավերժացրել է Սիլֆիդայի դերում, Ֆանի Էլսլերը` կաչոչա պարելիս և Էմմա Լիվրին` թիթեռնիկի կերպարում։ Նրա բրոնզե աշխատանքները պահվում են Լուվրի, Էրմիտաժի, Քլիվլենդի գեղարվեստի թանգարանի հավաքածուներում։
Բարրի քարե արձաններից մեկն իր ընկերոջ` Ալֆրեդ դը Մյուսեի գերեզմանի կիսանդրի գտնվում է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.