From Wikipedia, the free encyclopedia
Ժան Կաստեքս (ֆր.՝ Jean Castex, հունիսի 25, 1965[2][3][4][…], Vic-Fezensac[1][5]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետը 2020 թվականի հուլիսի 3-ից։
Ժան Կաստեքս | |
Կուսակցություն՝ | Renaissance |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1986)[1], Վարչական ազգային դպրոց (1991)[1] և University Toulouse - Jean Jaurès? |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 25, 1965[2][3][4][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Vic-Fezensac[1][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ամուսին | Sandra Ribelaygue? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կաստեքսի ազգանունը ծագում է Castèth(s) գասկոնյան բառից։
Ժան Կաստեքսը Մարկ Կաստեքսի թոռն է, որը 1971-1989 թվականներին զբաղեցրել է Վիկ-Ֆեզանսակի քաղաքապետի պաշտոնը, իսկ 1980-1989 թվականներին՝ Ֆրանսիայի ժեր դեպարտամենտի սենատորի պաշտոնը։ Հայրը Կլոդ Կաստեքսն է, աշխատել է որպես ուսուցիչ։ Ժանը սովորել է Թուլուզի համալսարանում, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և կառավարման ազգային դպրոցում (ENA)[7]։
Կարիերան սկսել է պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի պաշտոնից, աշխատել է տարածաշրջանային Հաշվիչ պալատում։ 2004 թվականից աշխատել է համերաշխության և սոցիալական համախմբման նախարարությունում, որտեղ գլխավորել է հոսպիտալացման և բուժսպասարկման վարչությունը։ Այնուհետև ղեկավարել է նախարար Քսավիե Բերտրանի գրասենյակը, զբաղվել է թռչնագրիպի խնդրի լուծմամբ՝ Ֆրանսիայի տարածքում ապահովելով 200 միլիոն պաշտպանական բժշկական դիմակների և 2 միլիոն պատվաստանյութի տարածում։ Նախագահ Նիկոլա Սարկոզիի իշխանության գալուց հետո Կաստեքսը փոխարինել է Բերտրանին, որը ստացել է աշխատանքի նախարարի պաշտոնը, և նոր հայտնվել է 2008 թվականի տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին՝ զբաղվելով հատուկ կենսաթոշակային պլանների համակարգի բարեփոխմամբ։ 2010 թվականից աշխատել է Նիկոլա Սարկոզիի նախագահական վարչակազմում՝ որոշ ժամանակ անց զբաղեցրել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը[8]։
2008 թվականին ընտրվել է Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում Պրադ քաղաքի քաղաքապետ, 2014 թվականին հաղթականորեն վերընտրվել է ընտրողների 70 %-ի աջակցությամբ, 2020 թվականին՝ 75,72 %: 2012 թվականին նա իր հայրենի Ժեր դեպարտամենտից Ազգային ժողով ընտրվելու փորձ է ձեռնարկել, սակայն զիջել է մեկ այլ սոցիալիստ թեկնածուի։ 2017 թվականին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը Կաստեքսին նշանակել է միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար՝ 2024 թվականին Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի անցկացման համար Փարիզի թեկնածությանը աջակցելու տարբեր նախարարությունների գործունեությունը համակարգելու նպատակով[9]։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ՄՕԿ-ը Փարիզն ընտրել է որպես 2024 թվականի Խաղերի մայրաքաղաք։
2010-2015 թվականներին եղել է Լանգեդոկ-Ռուսիլյոնի տարածաշրջանային խորհրդի պատգամավոր[10]։
2015 թվականի մարտի 29-ից Արևելյան Պիրենեյների դեպարտամենտի խորհրդի պատգամավոր է։
2019 թվականին գլխավորել Է ազգային մարզական գործակալությունը[11]։
2020 թվականի ապրիլի 3-ին գլխավորել է COVID-19-ի տարածման հետևանքով սահմանափակումների աստիճանական վերացման կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը[12]։
2020 թվականի հուլիսի 3-ին, Էդուարդ Ֆիլիպի պաշտոնաթողությունից հետո, Ժան Կաստեքսը ստանձնել Է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը[13][14]։ Նույն օրը նա դուրս է եկել «Հանրապետականներ» գոլիստական կուսակցության կազմից[15]։
Ամուսնացած է կատալոնուհի Սանդրա Ռիբելեյգի (Sandra Ribelaygue) հետ, որը ծագումով արևելյան Պիրենեյներում գտնվող Արադ քաղաքի մոտ գտնվող Ռիա Սիրաշ քաղաքից է։ Ամուսինները չորս դուստր ունեն[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.