ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժան Ժենե (ֆր.՝ Jean Genet, դեկտեմբերի 19, 1910[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[2] - ապրիլի 14, 1986[4][5][6][…], Փարիզ, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի գրող և դրամատուրգ, որի ստեղծագործությունները վեճեր են հարուցել[9]։ Նրա հերոսները եղել են գողեր, մարդասպաններ, մարմնավաճառներ, կավատներ, մաքսանենգներ և սոցիալական ստորին խավի պատկանող մարդիկ։
Ժան Ժենե ֆր.՝ Jean Genet | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Jean Genet |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Վախճանվել է | ապրիլի 14, 1986[4][5][6][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[7] |
Գերեզման | Լարաշ (քաղաք) |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, բանաստեղծ, կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, մոնտաժող, ռազմական գործիչ, ակնարկագիր և քաղաքական ակտիվիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուշագրավ աշխատանքներ | Our Lady of the Flowers? և The Maids? |
Պարգևներ | |
Jean Genet Վիքիպահեստում |
Ժենե Ժանը ծնվել է Փարիզում 1910 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ժենե ժանը դաստիարակություն է ստացել գյուղական ընտանիքում։ Մանուկ հասակում Ժենեն բարեպաշտ և հնազանդ տղա էր, մինչև այն պահը, երբ տասը տարեկան հասակում նրան բռնեցին գողության համար։ Հետո պարզվում է, որ նա գողություն չի արել։ Աշխարհից դառնացած` Ժենեն որոշում է դառնալ գող։ Ժանը հետո այդ մասին գրել է. «Ես որոշեցի մերժել աշխարհը, որը մերժել էր ինձ»։ Փոքր հասակից նրա կյանքը մթագնել էր դժվարությունների և խնդիրների պատճառով։ Բազմաթիվ գողությունների պատճառով նա 15 տարեկան հասակում ընկել է անչափահասների գաղութը, բայց դա նրան չի տխրեցրել։ Այնտեղ թույլ Ժանը դարձել է ուժեղ, անչափահասների սիրելին և հպարտ է եղել նրանով, որ օգտվել է հեղինակավոր անչափահասների հաջողություններից[10]։ 1927 թվականի դեկտեմբերի կեսին Ժենեն փախել է գաղութից, բայց շուտով նրան վերադարձրել են։ Բանտարկությունից ազատվելու համար նա ծառայության է անցել Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնում, բայց իր հետ վերցնելով սպաներից մեկի անձնական իրերը`հեռացել է։ Ժան Ժենեն արել է գողություններ, օգտագործել կեղծ փաստաթղթեր, վարել է թափառական կյանք և մի քանի անգամ ընկել բանտ։ Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայի գրեթե ամբողջ ժամանակամիջոցում նա գտնվել է բանտարկության մեջ[11]։
Ժենեն գրական գործունեությունը սկսել է 1940-ական թվականներին։ Նրա, ինչպես նաև Էրիկ Ժորդենի առաջին ստեղծագործությունները, անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են համասեռականությունը, հանցագործությունը։ Առաջին ստեղծագործության` «Ծաղիկների Աստվածամայրը» վեպի հրատարակումով (1943) գրական աշխարհի դռները բացվում են գրողի առաջ։ Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր ծանոթանալ Անդրե Ժիդի և հրատարակիչ Ժան Դեկարնենի հետ։ Ընթերցողների շրջանում կային երկրպագուներ` նշանավոր մտածողները և իր ժամանակի գրականագետներ։ Ժան Կոկտոն Ժան Պոլ Սարտրը դարձան նրա լավ ընկերները և աշխույժ հետաքրքրություն ցուցաբերեցին նրա գործունեության հանդեպ։ Այս մարդիկ նրան օգնեցին խուսափելու ցմահ բանտարկությունից, որը սպառնում էր նրան Պոլ Վեռլենի հազվագյուտ մի հրատարակության գողության համար։ Հինգ տարվա ընթացքում Ժանը գրեց և հրապարակեց հինգ վեպ։ Ժան-Պոլ Սարտրը նրա գրվածքների հավաքածուի համար գրեց առաջաբան և դադարեցրեց այն ժամանակ, երբ այն հասավ 600 էջի։ 1952 թվականին գիրքը հրատարակեց «Սուրբ Ժենե. կատակերգու և նահատակ» վերնագրով։ Գրողը ցնցված էր իր ստեղծագործության վերլուծության խորությամբ։ Սակայն մինչև 1956 թվականը նա մնաց գրական ճգնաժամի մեջ։
Ժան Ժենեն գրական կյանք վերադարձավ որպես դրամատուրգ։ Մեկը մյուսին հաջորդող պիեսները («Պատշգամբ», «Նեգրեր», «Սևամորթներ) ցույց տվեցին նրա տաղանդի մյուս կողմը. կենսագրական արձակից գրողն անցավ քաղաքական ենթատեքստով այլաբանությունների։ 20-րդ դարի կեսին Ժան Ժենեի ստեղծագործությունների վրա արգելք էր դրված։ 1950 թվականին նրա որոշ գրքեր արգելվել էին Միացյալ Նահանգներում[12]։
1960-ական թվականներին Ժան Ժենեն ներգրավվել է երկրի քաղաքական կյանքում։ Նա մասնակցում է ցույցերին, որոնք տեղի էին ունենում Ֆրանսիայում աֆրիկյան ներգաղթյալների կենսապայմանների բարելավման համար։ Ժենեն աջակցել է նաև Փարիզում ընթացող ուսանողական անկարգություններին։
1970-ական թվականներին «Սև հովազ» կուսակցության հրավերով նա երեք ամիս անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է Խիոն Հյուտոնի կուսակցության ղեկավարի դատին և դասախոսություն կարդացել։ 1982 թվականին Ժենե Ժանը եղել է Բեյրութում, Սաբրայում և Շատիլում այնտեղ տեղի ունեցած կոտորածից հետո։ Հաջորդ տարի հրատարակվում է նրա լավագույն էսսեն` «Չորս ժամ Շատիլում»։ Եգիպտացի գրող Ա. Սուեֆի խոսքերով «պաղեստինցիները Ժենեի մեջ գտան ջերմագին ընկեր»[13]։
Ժենեն կյանքի վերջին տարիներին հիվանդ էր քաղցկեղով։ 1986 թվականի ապրիլի 15-ին նրա մարմինը գտան Փարիզի արաբական թաղամասի հյուրանոցային համարում։ Նա թաղվեց իսպանական գերեզմանոցում` Լարաշ քաղաքում։ Գրողն այդպես էլ չունեցավ սեփական բնակարան։ Իր ստեղծագործությունը հրատարակելու իրավունքը Ժենեն տվել էր իր երբեմնի սիրեկանին։ Գրողի մահից հետո վերջինս պարբերաբար հոնորարի համար հայտնվում էր «Գալլիմաթ» հրատարակչությունում։ Նա երբեք ոչ ոքից ոչ մի բան չէր հարցնում, ոչ մեկի հետ չէր խոսում, ուղղակի լուռ վերցնում էր փողերն ու հեռանում։ Ստորագրել նույնիսկ նա չէր կարողանում, որովհետև անգրագետ էր[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.