Ֆրանսահայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժանսեմ (Հովհաննես Միրիջանի Սեմերջյան), (մարտի 9, 1920[1][2][3][…], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[4] - օգոստոսի 27, 2013[5][1][2][…], Սեն Էնյան[4]), Ֆրանսիա), հայազգի նկարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002)։
Ժանսեմ ֆր.՝ Jean Jansem | |
---|---|
Ի ծնե | Հովհաննես Սեմերջյան |
Կեղծանուն | Jean Jansem |
Ծնվել է | մարտի 9, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 27, 2013[5][1][2][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Սեն Էնյան[4] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց (1938) |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ |
Պարգևներ | |
Կայք | webmuseo.com/ws/jeanjansem/app/site/accueil |
Jean Jansem Վիքիպահեստում |
1922 թվականին ընտանիքով հաստատվել է Սալոնիկում, որտեղ էլ անց է կացրել մանկությունը, այնուհետև ամուսնու վախճանվելուց հետո, Ժանսեմի մայրը՝ 1931 թվականին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ Սովորել է Մոնպառնասի «ազատ ակադեմիաներ»-ում (1934-1936), ավարտել Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը (1939), ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում ՝ «Ջութակահարը» նկարով, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների՝ Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ 1956 թվականին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958 թվականին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան՝ երկուսն էլ Ճապոնիայում։
Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով՝
Ժանսեմի ինքնատիպ ռեալիստական կոմպոզիցիաները տոգորված են խոր մարդասիրությամբ՝
Ստեղծել է գունավոր ու միագույն վիմագրություններ, նկարազարդումներ (Սերվանտեսի, Բոդլերի և այլոց գրքերի)։ Ժանսեմի կտավներին բնորոշ դեղնականաչ գունաշարը հաճախ զուգորդվում է կարմիր, զուտ կանաչ և նարնջագույն գունագծերով։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։ Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից՝ մայր ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ[6]։
Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973 թվականին։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001 թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում գործում է Ժանսեմի սալոնը, որտեղ ցուցադրվում է նրա «Ցեղասպանություն» շարքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.