From Wikipedia, the free encyclopedia
Իոաննա (Ժաննա) (ֆր.՝ Jeanne de France, ապրիլի 23, 1464, Nogent-le-Roi, County of Dreux, Ֆրանսիայի թագավորություն - փետրվարի 4, 1505, Բուրժ, Berry, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագուհի, կաթոլիկական սուրբ։
Ժաննա Ֆրանսիացի ֆր.՝ Jeanne de France | |
![]() | |
Մասնագիտություն՝ | religious sister և Վանամայր |
---|---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 23, 1464 |
Ծննդավայր | Nogent-le-Roi, County of Dreux, Ֆրանսիայի թագավորություն |
Վախճանի օր | փետրվարի 4, 1505 (40 տարեկան) |
Վախճանի վայր | Բուրժ, Berry, Ֆրանսիայի թագավորություն |
Թաղված | Բուրժ |
Դինաստիա | Վալուաներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Լյուդովիկոս XI[1] |
Մայր | Շառլոտա Սավոյացի[1] |
Ամուսին | Լյուդովիկոս XII |
Լյուդովիկոս XI-ի դուստրը։
1476 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 12 տարեկան հասակում, հոր կարգադրությամբ ամուսնացել է իր զարմիկի՝ Օռլեանի դուքս Շառլ I-ի հետ, ով հետագայում (1498 թվականին) գահ է բարձրացել Լյուդովիկոս XII անունով։ Գահին բազմելուց հետո վերջինս դիմել է Ալեքսանդր VI պապին, որ ամուսնալուծի իրենց՝ պատճառաբանելով չափազանց սերտ բարեկամական կապերը, 22 տարվա ամուսնական հարաբերություններից հետո զավակների բացակայությունը և այն, որ ամուսնությունը տեղի է ունեցել ստիպողաբար։ Դրանից հետո նա ամուսնացել է նախորդ թագավորի՝ Կարլ VIII-ի այրու՝ Աննա Բրետոնցու հետ։ Իսկ Ժաննան, ստանալով Բերիի դքսուհու տիտղոս, տեղափոխվել է Բուրժ, որտեղ 1501 թվականին հիմնել է Սուրբ ավետման ուխտը (լատին․՝ Ordo de Annuntiatione Beatæ Mariæ Virginis) լատին․՝ Annuntiatio — Ավետում[2]։
Նա մահացել է անզավակ, 1505 թվականի փետրվարի 4-ին և թաղվել Ավետման վանքի մատուռում[3]։ Նրա գերեզմանը պղծվել է[4], և մարմինը, որ այդ ժամանակ դեռ քայքայված չի եղել, հուգենոտներն այրել են Բուրժի գրավման ժամանակ[5]՝ 1562 թվականի մայիսի 27-ին[6]։
1742 թվականին Բենեդիկտտոս XIV պապը Ժաննա Ֆրանսիացուն դասել է երանելիների շարքին։ Սրբացվել է 1950 թվականին և Հռոմի կաթոլիկ եկեղեցում հիշատակվում է Saint Joan of Valois, O.Ann.M. անվամբ[7]։
Նրա հիմնադրած ուխտը, որ դարձյալ կրում է Սրբասուրբ Կույս Մարիամի ավետման ուխտ անվանումը, մինչև օրս շարունակում է իր գործունեությունը՝ վանքեր ունենալով Ֆրանսիայում, Բելգիայում, Կոստա Ռիկայում, Լեհաստանում։ Վանական քույրերն իրենց առաքելությունն առաջ են տանում Բելգիայում, Բուրունդիում, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գվատեմալայում՝ օժանդակելով աղքատ երեխաների կրթության գործին։
Seamless Wikipedia browsing. On steroids.