Ժամանակի ճամփորդի կինը (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
Ժամանակի ճամփորդի կինը (անգլ.՝ The Time Traveler's Wife), ամերիկացի հեղինակ Օդրի Նիֆենջերի առաջին աշխատությունը՝ հրատարակված 2003 թվականին։
Ժամանակի ճամփորդի կինը անգլ.՝ The Time Traveler's Wife | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, time-travel fiction?, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի |
Ձև | վեպ |
Հեղինակ | Օդրի Նիֆենեգեր |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Չիկագո և Newberry Library? |
Կերպարներ | Henry DeTamble? և Clare Anne Abshire? |
Հրատարակչություն | Kinneret Zmora-Bitan Dvir? |
Հրատարակվել է | 2003 |
Դա սիրո պատմություն է մի մարդու մասին, ով ուներ գենետիկ խանգարում, ինչի պատճառով էլ անկանխատեսելիորեն ճանապարհորդում էր ժամանակի մեջ, և նրա արվեստագետ կինը ստիպված էր հաղթահարել ամուսնու հաճախակի բացակայությունները և վտանգավոր փորձերը։ Նիֆենջերը, երբ սկսեց իր վեպը, հիասթափված էր սիրուց և պատմությունը գրեց իր ձախողված հարաբերությունների հիման վրա։ Պատմության գլխավոր հարաբերությունները հետագայում առիթ են հանդիսանում գրքի վերնագրի որոշման հարցում։ Վեպը, որը համարվում է և՛ գիտական, և՛ ռոմանտիկ, ուսումնասիրում է սիրո խնդիրները, կորուստը և ազատ կամքը։ Հատկապես օգտագործում է ժամանակի տարբերությունը, հարաբերությունների անհամապատասխանությունը՝ միաժամանակ քննարկելով գոյատևման ավելի խորը խնդիրներ։
Որպես անփորձ գրող՝ Նիֆենջերը դժվարանում էր գտնել գրական գործակալ։ Նա ի վերջո վեպն ուղարկում է MacAdam/Cage՝ հետագայում նրանց ընտրելով իր հրատարակիչներ։ Գիրքը լավ վաճառվեց, երբ ընտանիքի ընկեր և գրող Սքոթ Թյուրոուն The Today Show–ի ժամանակ ներկայացրեց այն, և արդեն 2009 թվականի մարտի տվյալներով վաճառվել էր մոտ 2.5 միլիոն օրինակ ԱՄՆ–ում և Միացյալ Թագավորությունում։ Շատ ընթերցողների հիացրել է Օդրիի եզակի պատկերացումները ժամանակի ճամփորդի մասին։ Ոմանք գովաբանում են նրա վեպում զույգի բնութագիրը՝ բարձր գնահատելով նրանց զգացմունքների խորությունը, ոմանք էլ քննադատում են նրա գրական ոճը՝ մեկնաբանելով այն որպես մելոդրամատիկ, իսկ սյուժեն զգացմունքայնորեն ծեծված։ Վեպը շահել է «Աննախադեպ գրքեր» մրցանակ և «Բրիտանական գիրք» մրցանակ։ Վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը էկրաններ է բարձրացել 2009 թվականի օգոստոսին։