![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/Jacques_Offenbach_by_F%25C3%25A9lix_Nadar_%2528restored%2529.jpg/640px-Jacques_Offenbach_by_F%25C3%25A9lix_Nadar_%2528restored%2529.jpg&w=640&q=50)
Ժակ Օֆենբախ
From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Օֆենբախ (ազգանունը` Էբերշտ, ֆր.՝ Jacques Offenbach, հունիսի 20, 1819(1819-06-20)[1][1][2][…], Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] - հոկտեմբերի 5, 1880(1880-10-05)[4][1][1][…], Փարիզ, Ֆրանսիա[5][3]), ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը։ Ծագումով գերմանացի հրեայի ընտանիքից է։ 19-րդ դարի եվրոպական թեթև ժանրի հանրամատչելի երաժշտության առավել ազդեցիկ երգահաններից է, որի ստեղծագործություններից շատերը դեռ այսօր էլ չեն կորցրել իրենց հմայքը և բեմադրվում են խոշորագույն օպերային թատրոնների կողմից։
Այս հոդվածը կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օֆենբախ (այլ կիրառումներ)։
Ժակ Օֆենբախ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jacques Offenbach |
Ի ծնե անուն | գերմ.՝ Jakob Eberst Offenbach |
Ծնվել է | հունիսի 20, 1819(1819-06-20)[1][1][2][…] Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1880(1880-10-05)[4][1][1][…] (61 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[5][3] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա, opéra bouffe?, օպերետ և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, թավջութակահար, դիրիժոր և theatre entrepreneur |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Théâtre de l'Ambigu-Comique?, Օպերա-կոմիկ, Բուֆ-Փարիզյեն թատրոն, Կոմեդի ֆրանսեզ և Théâtre des Variétés-Amusantes? |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Ամուսին | Herminia de Alcain? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Օֆենբախի բազմաթիվ օպերետներից առավել նշանակալիցներն են՝ «Օրփեոսը ստորգետնյա աշխարհում» (1858), «Չքնաղ Հեղինեն» (1864), «Պերիկոլան» (1868)։ Կյանքի վերջում աշխատել է «Հոֆմանի հեքիաթները» օպերայի վրա (ըստ Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆմանի կյանքի և ստեղծագործությունների), որը սակայն չի հասցրել ամբողջությամբ ավարտել։