From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Վեբեր (ֆր.՝ Jacques Weber, օգոստոսի 23, 1949[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։
Ժակ Վեբեր ֆր.՝ Jacques Weber | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1949[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Կարնոյի լիցեյ և Ֆլորան դասընթացներ[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Սթենլի Վեբեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժակ Վեբերը ծնվել է շվեյցարական ծագում ունեցող Կոմեդի Ֆրանսեզ թատրոնի դերասանների ընտանիքում։ Մանկուց սիրել է թատրոնը, հատկապես դասական բեմադրությունները։ Սովորել է Փարիզում, Դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիայում։ 16 տարեկան հասակում, 1966 թվականին ընդունվել է Ազգային կոնսերվատորիա՝ Ռոբեր Մանուելի դասարան, 3 տարի հետո ավարտել է գերազանցությամբ։ Ստանալով Կոմեդի Ֆրանսեզում աշխատելու առաջարկ՝ Ժակ Վեբերը միանում է Ռոբեր Օսեինի ղեկավարության տակ գտնվող դերասանական խմբին Ռեյմսում։ Հետո սկսվում է նրա ՝ դերասանի և ռեժիսորի կարիերան։
1970 թվականից ամուսնացած է Քրիստինա Վեբերի հետ, ունեն երեք երեխա՝ աղջիկը՝ Կիմ, որդիները՝ Սթենլի և Թոմի։ Վերջինս սկսնակ ռեժիսոր է։
Ժակ Վեբերը տարբեր թատրոններում խաղացել է պիեսների գլխավոր դերերը Ռասին, Ժան Բատիստ, Էդմոն Ռոստան, Լաբիշ Էժեն, Ուիլյամ Շեքսպիր, Ուիլյամ Գիբսոն, Ժան Պոլ Սարտր և այլ դրամատուրգեր։ Թատրոնի լավագույն դերերից մեկը եղել է Սիրանոյի դերը Էդմոն Ռոստանի պիեսում, որը խաղացել է ավելի քան 200 անգամ։
Ժակ Վեբերը ժամանակ առ ժամանակ նկարահանվում է գլխավոր դերերում 1970 թվականից սկսած, ինչպես նաև երկրորդ պլանում, դրվագներում։ Դերասանի առաջին աշխատանքը կինոյում եղել է 1972 թվականին, երբ խաղացել է սուր քաղաքական դրամայում Ուգո ուրուգվայցի ակտիվիստի դերը, և որի ռեժիսորը եղել է Կոստա Գավրասը։ Ընդունել է հայտնի ռեժիսորների ֆիլմերում նկարահանվելու առաջարկները,որոնց թվին է պատկանում 1973 թվականին Ֆրանսուա Տրյուֆի «Փակ ցուցադրություն» ֆիլմը։ 1984 թվականին խաղացել է նկարչի դեր՝ Ժոսլին Սաաբի «Կանգնած կյանք» և Ֆիլիպ Լաբրոյի «Աջ ափ, ձախ ափ» ֆիլմերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.