ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Իվ Ժակ Կուստո (ֆր.՝ Jacques-Yves Cousteau, հունիսի 11, 1910[1][2][3][…], Սեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա - հունիսի 25, 1997[1][4][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա), ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը։
Ժակ Իվ Կուստո ֆր.՝ Jacques-Yves Cousteau | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա |
Մահացել է | հունիսի 25, 1997[1][4][2][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Նավալ դպրոց և Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
Մասնագիտություն | կենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, կինեմատոգրաֆ, նորարար, լուսանկարիչ, կոնսերվացիոնիստ, օվկիանոսագետ, գրող, գյուտարար, սցենարիստ, Officer of the French Navy, ծովային կենսաբան, ճարտարագետ, կենսաբան, կինոռեժիսոր, world traveler և պրոդյուսեր |
Ամուսին | Սիմոնե Մելխիոր և Francine Cousteau? |
Ծնողներ | հայր՝ Daniel Cousteau?, մայր՝ Elizabeth Cousteau?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն և seat 17 of the Académie française? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա[16], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Academy of the Kingdom of for Royaume?[17] |
Երեխաներ | Ֆիլիպ Կուստո, Jean-Michel Cousteau?, Diane Cousteau? և Pierre-Yves Cousteau? |
Ստորագրություն | |
Jacques-Yves Cousteau Վիքիպահեստում |
Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով, առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից։
Նա 1930 թվականին ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936 թվականին «Ժաննա դ՛Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության։
1950 թվականին նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան օվկիանոսում, Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում, Սև ծովում, Արաբական ծովում ու Պարսից ծոցում։
1965 թվականին Միջերկրական ծովում մինչև 110 մ խորություն իջեցված գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատեցին 23 օր։
1967 թվականին նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն ու բուստերը» գրքերում։
1970 թվականին «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա։ Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը։ Նա նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը։
1957 թվականին ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ նա զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ։
Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար։ Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.