From Wikipedia, the free encyclopedia
Թփուտների շուն[1] (լատին․՝ Speothos venaticus) գայլազգիներին պատկանող կենդանի, որը հանդիպում է միայն Հարավային Ամերիկայում։ Այսօրվա դրությամբ հազվագյուտ և շատ քիչ հանդիպող կենդանի է։ Տարբեր լեզուներով այս կենդանուն տալիս են տարբեր տիպի անվանումներ՝ ջրային շուն, փոքր աղվես և այլն։
Թփուտների շուն | |
Թփուտների շուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Շնազգիներ (Canidae) |
Ցեղ | 'Speothos' |
Տեսակ | Թփուտների շուն (S. venaticus) |
Միջազգային անվանում | |
Speothos venaticus Lund, 1842 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Թփուտների շները ունեն 55-75 սմ մարմնի երկարություն և 13 սմ երկարության պոչ։ Մարմնի բարձրությունը 20-30 սմ է իսկ քաշը՝ 5-8 կգ։ Իրենց մարմնի մեծությանը համեմատ նրանք ունեն փոքր ոտքեր և փոքր ականջներ։
Թփուտների շները ունեն 38 ատամ և ատամնաշարի կառուցվածքը իդեալական է իրենց սննդի համար։
Այս կենդանիների թաթերի կառուցվածքը հարմարեցված է լավ լողալու համար։
Չափահաս թփուտների շների մորթին ունի երկար և փափուկ մազեր և մուգ շագանակագույն-կարմրավուն գունավորում։ Փորին հարող մասի մազերը ավելի մուգ են։ Նորածին թփուների շների մազածածկը ավելի մուգ է և բացանում է տարիքի հետ միասին։
Թփուտների շները մսակեր կենդանիներ են և սնվում են տարբեր չափսի կրծողներով։ Նրանք հիմնականում որսում են ցերեկը։ Այս կենդանիները որսում են փոքր խմբերով, սակայն հանդիպում են նաև միայնակ որսացողներ։ Գրանցվել են դեպքեր, երբ թփուտների շները խմբով որսացել են իրենցից մի քանի անգամ ավելի մեծ կենդանիների, օրինակ՝ վարազ։
Թփուտների շները ապրում են փոքր խմբերով։ Խմբի մեջ գործում են նույն կանոնները, ինչ գայլերի ոհմակներում։ Խումբը գլխավորում է հիմնական ալֆա զույգը, իսկ մյուսները նրանց ենթարկվում են։ Զագեր ունենալու իրավունքը նույնպես տրված է ալֆա զույգին։ Խմբի մյուս անդամները օգնում են պահել և պահպանել զագերին։ Ուտելու ժամանակ ծնողները ուտում են որսի ոտքերի մասը, ուտելու համար ավելի հեշտ մասերը թողնելով ձագերին։
Թփուտների շների հղիությունը տևում է մոտ 65-83 օր և ծնվում են երեքից վեց ձագեր։ Ձագերը սկզբնական շրջանում բոլորովին անպաշտման են։ Նրանք ծնվում են կույր և խուլ։ Աչքերը բացվում են 14-19 օրական հասակում։ Այս կենդանիները ապրում են 10 տարուց ավել։
Թփուտների շները հանդիպում են միայն Հարավային Ամերիկայում, որտեղ նրանք տարածված են համարյա բոլոր երկրներում։ Նրանց կարելի է հանդիպել մայրցամաքի կենտրոնական մասում, Անդերի հյուսիսային մասում, Բրազիլիայում, Վենեսուելայում և Բոլիվիայի ու Պարագվայի հարավային հատվածում։
Ապրում են հիմնականում անտառներում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, կարող են ապրել նաև գետերին հարող հատվածներում և նույնիսկ բաց տարածություններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.